Այսօր Ինտերը Ռումինիայում 2 -0 հաշվով հաղթանակ տարավ Վասլույի նկատմամբ և Խավիեր Զանետտին իր 800-րդ հանդիպումը տոնեց հաղթանակով: Խաղից հետո Զանետտին կիսվել է իր զգացմունքներով.
՛՛Ես երջանիկ եմ ու հպարտ, որ կարողացել եմ այսպիսի կարևոր նվաճման հասնել, այն էլ այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին Ինտերն է, այն էլ որպես ավագ՛՛:
՛՛Շնորհակալություն եմ հայտնում մարզիչ Ստրամաչչիոնիին լավ խոսքերի համար, որ նա ասաց այսօրվա մամլո-ասուլիսում, մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Եվ ինչպես միշտ, ինձ համար կարևոր զգալ, որ ես դեռ կարող եմ օգնել թիմին: Այսօր մենք լավ արդյունք ստացանք, սակայն չպետք է մտածել, որ մենք արդեն անցել ենք: Վասլույին լավ թիմ է և նրանք լավ էին գործում առջևի գծում, մենք պետք է ավելի զգույշ լինենք: Կիվուն մեզ ասել էր, թե ինչ մթնոլորտ է լինելու այստեղ, և դա մեզ շատ օգնեց՛՛:
inter.it
|
Դիտումներ: 906 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/14 |