Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 4 » Զանետտի ՛՛Հաղթանակը նվիրում եմ Ֆակետտիին և...՛՛
13:11 Զանետտի ՛՛Հաղթանակը նվիրում եմ Ֆակետտիին և...՛՛ |
Այսօր երեկոյան ևս մեկ ապացույցն էր այն բանի, որ գերբնական ուժ գոյություն ունի: Ո՞րն է դա: Իհարկե, Խավիեր Զանետտին, ով ինչպես միշտ հիանալի խաղից հետո Rai Sport-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ ցույց տվեց իր մեծ մարդկայնությունը. ՛՛Ես այս հաղթանակը նվիրում եմ Ֆակետտիին, իմ ընտանիքին և Ինտերի մեծ ընտանիքին: Նաև իմ զարմիկին՝ Սանտյագոյին, ով երեկ շատ ծանր վիրահատություն է տարել և որոշ բարդություններ էին եղել: Բայց հիմա ամեն ինչ լավ կլինի՛՛, - ասել է Ներաձուրրիիի ավագը: Մրցակիցների մասին. ՛՛Ասամոան մեծ խաղացող է, նա շատ վտանգավոր էր: Ջովինկոն նույնպես շատ լավ խաղաց, շատ դժվար էր նրան կանգնեցնելը: Մենք գերազանց հանդիպում անցկացրեցինք: Այս թիմը շարունակում է աճել: Մենք ցանկանում ենք պայքարել մինչև վերջ: Մենք միշտ հավատում ենք մեր աշխատանքին, բայց ես միանգամից այսպիսի աճի չէի սպասում: Մենք դեռ պետք է շատ աշխատենք, ճանապարհը երկար է լինելու՛՛: intertiamo.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|