Ինտերի ավագ Խավիեր Զանետտին հայտարարել է, որ Ներաձուրրին Տորինոյի հետ խաղում պատրաստվում է վերականգնվել Ռոմայից կրած պարտությունից:
Կիրակի օրը Ինտերը կհանդիպի Տորինոյին ՛՛Ստադիո Օլիմիակոյում՛՛: Զանետտին կիսվել է իր սպասելիքներով.
՛՛Ես ակնկալում եմ, որ շատ հետաքրքիր խաղ կլինի: Տորինոն լավ թիմ է, նրան շատ լավ են իրենց դրսևորում: Կիրակի օրը մենք ցանկանում ենք վերականգնել մեր խաղը, հռոմեացիներից հետո՛՛:
Ինտերի ավագը մեկնաբանեց նաև Անտոնիո Կասսանոյի տեղափոխվելը Ինտեր.
՛՛Անտոնիոն շատ լավ տղա է: Նա շատ զվարճալի է, և, բացի այդ, հիանալի ֆուտբոլիստ է:
Թիմի ուժը հանդիսանում է մեր համախմբվածությունը, որն անբաժան է մեր ֆուտբոլիստներից: Ես միշտ ասել եմ, որ Ինտերի հանդերձարանը միասնական է: Պատահական չէ, որ մենք կարողացել ենք հաղթել ամեն ինչ, ինչ հնարավոր է՛՛:
intermilano.ru
|
Դիտումներ: 779 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/9 |