Երեկվա պարտությունից հետո Խավիեր Զանետտին չէր փորձում թաքցնել իր հիասթափությունը. ՛՛Մենք ցավում ենք, որ չկարողացանք հաղթել, քանի որ եթե հաղթեինք, ապա հնարավորություն կունենային մեկ տուր պակաս խաղալ Եվրոպայի լիգայում: Բայց ամեն ինչ այսպես ստացվեց և մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր երկրպագուներին, ովքեր մեր կողքին մնացին ողջ մրցաշրջանի ընթացքում, չնայած հիասթափություններին և դժվարություններին: Այժմ մենք կարող ենք նոր և թարմ մեկնարկ ունենալ: Մենք պատրաստվում ենք այլ կերպ խաղալ մյուս մրցաշրջանում և կրկին դառնալ ուժեղագույն թիմը՛՛:
Ի՞նչ խորհուրդ կտաք Անդրեա Ստրամաչչիոնիին.
՛՛Ես չեմ կարծում ,որ ես պետք է նրան խորհուրդ տամ: Նա գիտի, որ պետք է շատ ծանր աշխատանք կատարի բոլորիս հետ, այնպես որ մենք կարողանանք կրկին վերադառնալ առաջատար դիրքերի: Ինտերի պես ակումբը արժանի է ավելի բարձր տեղերի քան սա է և մենք բոլորս միասին կաշխատենք հասնել դրան:
Ինչի համար է այս տարի ավելի շատ ցավում Զանետտին. ՛՛Ավելի կայուն չլինելու համար: Մենք ժամանակ առ ժամանակ շատ լավ էինք խաղում, բայց շատ խաղեր կորցրեցինք անկայուն խաղի պատճառով: Մենք ցանկանում էինք հաղթել, բայց շատ հաճախ չէինք կարողանում հասնել նրան ինչին մենք իրականում ընդունակ ենք՛՛:
Ավագը խոսեց նաև Պաոլո Արլանդոնիի մասին, ով հայտարարել էր իր հեռանալու մասին մինչ Լացիո - Ինտոր հանդիպումը.
՛՛Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան, քանի որ նա ինձանից առաջ է հանդես եկել Ինտերում: Նա հիանալի մարդ է և իսկական պրոֆեսիոնալ: Մենք կկարոտենք նրան՛՛:
inter.it
|