Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 10 » Զանետտիի հարցազրույցը հանդիպումից հետո
03:28
Զանետտիի հարցազրույցը հանդիպումից հետո

Ինտերը հաղթանակ տարավ Լիվորնոյի նկատմամբ, սակայն ամենից շատ թիմին և երկրպագուներին ուրախացրեց  անփոխարինելի լեգենդար ավագի՝ Խավիեր Զանետտիի վերադարձը խաղադաշտ: Այն էլ այնպիսի վերադարձ, կարծես, ոչ մի վնասվածք էլ չէր եղել: Այս օրվան ապրիլի 28-ից անհամբեր սպասում էինք բոլորս, Զանետտին նույնպես: Ահա նրա խոսքերը խաղից հետո.

՛՛Մեծ հուզմունք կա,վերադառնալ 40 տարեկանում, այն էլ 6 ամիս դադարից հետո, հեշտ չէր: Վնասվածքից անմիջապես հետո, ես երկրպագուներին խոստացա վերադառնալ և խաղալ նրանց ներկայությամբ, ավելին ասել չեմ կարող: Շնորհակալություն երկրպագուներին, որ ինձ այսքան սեր են տալիս, Նախագահին, անձնակազմին, բոլորին, ովքեր ինձ հարազատ են: Երջանիկ եմ վերադարձի համար, և որ այն տեղի ունեցավ կարևոր հաղթանակով՛՛:

՛՛Նախագահի հետ մեր հարաբերությունները տարբերվում են բոլորից, կարծում եմ նա արժանի է բուռն ծափահարությունների, այն բանի համար, ինչ արել է, այնպիսի տպավորություն է, որ նա և իր ընտանիքը ապրում են Ինտերով: Մորատտին այս ակումբի ոգին է՛՛:

՛՛Մենք պետք է փորձենք պայքարել ինչ-որ կարևոր բանի համար, ես չգիտեմ, թե որքան, բայց գիտեմ, որ մենք կարող ենք հեռուն գնալ՛՛:


Աղբյուրը՝ Inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1004 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz