Այսօր իտալական Corriere dello Sport-ի տարածած այն տեղեկությունը, թե Զանետտիին կառաջարկվի Ինտերի փոխնախագահի պաշտոնը, այժմ հաստատում է նաև FcInternews.it -ը: Կայքի հայտնած տվյալներով Խավիեր Զանետտիի հետ Ինտերը իսկապես քննարկում էր այս հարցը, սակայն այժմ այն գործնականում չի քննարկվում, այնքան ժամանակ, որքան Զանետտին կցանկանա շարուանկել ֆուտբոլիստի իր կարիերան: Այժմ Զանետտին մեկ տարվա պայմանագիր ունի Ինտերի հետ և դեռ չի որոշել, թե երբ է ավարտելու կարիերան:
Սակայն մի բան պարզ է, որ Զանետտին ապագայում կարևոր տեղ կզբաղեցնի նաև Ինտեր ղեկավարությունում: