21:04 Զանետտին մեկնաբանել է իր ապագայի հետ կապված լուրերը |
Ինտերի լեգենդար ավագ Խավիեր Զանետտին Estudio Futbol-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր ապագայի մասին պտտվող լուրերը:
"Ես կմնամ Ինտերում մրցաշրջանի ավարտից հետո, բայց առաջվա պես չգիտեմ, թե ինչ դերում: Ես ցանկանում եմ օգտակար լինել ակումբին, այժմ ես կենտրոնացած եմ առաջնության առաջիկա երեք խաղերի վրա և հուսով եմ լավ ավարտել նրանք:" Միլիտոյի հնարավիոր վերադարձը Ռասինգ. "Ոչ ոք չի քննարկել Միլիտոյի ապագան ինձ հետ>" Չեմպիոնների Լիգայում Մոուրինյոի Չելսիի և Սիմիոնեի Ատլետիկոյի պայքարի մասին. "Ինչպես ընկեր ես ուրախ եմ նրա համար, բայց ես զարմացած չեմ: Մոուրինյոն մեծ մարզիչ է մնում, ես նրա հետ 2 ֆանտաստիկ մրցաշրջան եմ անցկացրել:" Տևեսի չհայտնվելը հավաքականում. "Սաբելյան հիանալի մարզիչ է, նա ինքն է որոշում, թե ինչն է լավ հավաքականի համար" Վերադառնալով նրա Իտալիա տեղափոխվելուն. "Ես հայտնվեցի այստեղ Ինսեի, Ռոբերտո Կառլոսի և Ռամբերտի տարիներին: Ես չէի մտածում, որ ինձ ցուցադրելու հնարավորություն կստանամ, ես շատ երիտասարդ էի, բայց միշտ շատ վստահ ինձ վրա: Գործերը լավ ընթացան, իսկ 1998թ. մենք նույնիսկ հաղթեցինք Ուեֆայի գավաթը: Նախագահ Մորատին միշտ հավատացել է ինձ" |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com