Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ

Էլլենիո Էրրերայի կատենաչչոն, որը ծնկի բերեց Մադրիդի Ռեալին

1964 թ. մայիսի 27-ի Վիեննան դարձավ այն վայրը, որտեղ Լա Գրանդե Ինտերը հաղթանակ տարավ  Եվրոպական Գավաթների մեծ ֆավորիտի նկատամբ և փոխեց ֆուտբոլային գերիշխանությունը Եվրոպայում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինտերի հաղթանակը "Պրատերստադիոն"-ում դարձավ հեղափոխական Կատենաչչո խաղաոճի լուսաբանման և տարածման սկիզբը:

Արգենտինացի մարզիչը Ինտեր էր տեղափոխվել Բարսելոնայից 4 տարի դրանից առաջ՝ նույն Մադրիդի Ռեալին հանդիպելուց հետո, որը նրան արժեցավ իր աշխատանքը, երբ մարդիդցիները նրա թիմին դուրս թողեցին Եվրոգավաթի կիսաեզրափակիչ փուլից: Նա միանգամայն նոր խաղային փիլիսոփայություն մշակեց, որը ընդգրկեց որջ Եվրոպան և Իտալիան: 5-ամյա Եվրոպական հաջողությունները, որը Մադրիդի Ռեալի գերիշխանությունն էին հաստատել, 1964 թվականին Էրրերայի կատենաչչոյին հանդիպելով փլուզվեցին, և վերջինս դարձավ Եվրոպայի նոր գերիշխող ուժը:

Վիեննայի եզրափակչի համար Ինտերի երկրպագուները ուղևորվեցին Ավստրիա՝ երկրպագելու իրենց թիմին: Հազարավոր իտալացի երկրպագուները կազմեցին մարզադաշտի 71,333 հանդիսականների գերակշիռ մասը: 3 - 1 հաղթանակն առավել քան համոզիչ էր, այն Ներաձուրրիին հռչակեց ոչ միայն Չեմպիոն, այլև այն դարձավ առաջին ակումբը, որը հաղթել Եվրոպական Գավաթը՝ չպարտվելով և ոչ մի խաղում:

Ամեն ինչ սկսվեց 1963 թվականի սեմպտեմբերի 18-ին,Գուդիսոն Պարկում: Երկու խաղերի արդյունքում Ինտերը հաղթանակ տարավ Անգլիայի չեմպիոնի նկատմամբ (1-0): Դրանից հետո Ինտերը բոցավառվեց և մեկը մյուսի ետևից պայքարից դուրս թողեց Մոնակոյին և Բելգրադի Պարտիզանին, յուրաքանչյուրին 4-1 հաշվով՝ երկու հանդիպումների արդյունքում:

Ինտերն իր գագաթնակետին հասավ կիսաեզրափակչի ժամանակ՝ տապալելով տպավորիչ Դորտմունդի Բորուսսիային (4-2 երկու խաղերի արդյունքում): Ներաձուրրին 2-2 խաղաց Գերմանիայում,այնուհետև 2-0 հաշվով հաղթանակ տարավ սեփական հարկի տակ՝ Մեացցա մարզադաշտում:

 

Ինտերի աստղը Սանդրո Մացցոլան էր, ով արդեն իսկ 5 գոլ էր հեղինակել (ներառյալ նաև Դորտմունդի դեմ ամեն խաղում խփած գնդակները) մինչ եզրափակիչը: Նրա կողքին էր ունիվերսալ կիսապաշտպան Լուիս Սուարեսը, ով Էրրերայի հետ Բարսելոնայից էր ժամանել, ինչպես նաև եզրային զույգը՝ Մարկո Կորսոն և Ջաիրը:

Էրրերայի կատենաչչոյի հիմնաքարը,իհարկե, պաշտպանությունն էր: Լիբերոն և թիմի ավագ Արմանդո Պիկկին պաշտպանության ամուր պատն էին: Այդուհանդերձ, պաշտպանության աստղը, անվիճելիորեն, ձախ եզրային պաշտպան Ջաչինտո Ֆակկետտին էր, ում կտրուկ անցումները և գնդակը տեսնելու ունակությունը գլխավոր դերն էր խաղում Էրրերայի հակագրոհային սխեմաների մեջ:

Ընդդեմ Ռեալ Մադրիդի և մրցաշարի լավագույն ռմբարկու Ֆերենց Պուշկաշի, լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոյի և եզրի մասնագետ Ֆրանչեսկո Ջենտոյի,Լա Գրանդե Ինտերը իրեն հաստատեց որպես Իտալիայի և Եվրոպայի լավագույն պաշտպանություն վերջին 20 տարիների համար:

Թեև Դի Ստեֆանոն և իր թիմակիցները արդեն տարիքով էին, նրանք դեռևս մնում էին վախեցնող եռյակ և միասին 15 գոլ էին հեղինակել երզափակչի ճանապարհին:

Բայց Էրրերայի կատենաչչոն ''խեղդեց'' Դի Ստեֆանոյին, կապակնքների մեջ դրեց Գենտոյին և բթացրեց Պուշկաշին: Ռեալի միակ գոլ խփողը Ֆելոն էր, նրա գոլը եկավ 70-րդ րոպեին՝ Պուշկաշի անկյունայինի խաղարկումից հետո և միայն որոշակի սփոփանք էր: Իսկ Պուշկաշը միայն մեկ անգամ էր մոտ գոլ խփելուն, բայց գնդակը դիպավ դարպասաձողին:

Խաղի ընթացքում Սուարեսը երկու գոլային փոխանցում կատարեց Մացցոլային (43՛ և 76՛ ) և Աուրելիո Միլանին (61') գրանցեց հաղթական 3-1 հաշիվը:

 

Կատենաչչոն իրեն ցուցադրեց աշխարհին՝ հաղթելով Եվրոպայի իշխող ամենաուժեղ ակումբին: Էրրերան իտալական ֆուտբոլը մատնացույց արեց քարտեզի վրա, չնայած Միլանի հաջողություններին դրանից մեկ տարի առաջ:

Էրրերայի կատենաչչոն և դրա ազդեցությունը իտալական ֆուտբոլի վրա, ցավոք, ներկված են բացասական գույներով այդ ժամանակվանից ի վեր, կատենաչչոյի պաշտպանական բնույթի և մինիմալիստական մոտեցման պատճառով: Շատ սխալ կամ միգուցե մակերեսային են այն, որ քննադատները չեն ընդունում, որ Էրրերայի կատենաչչոն ավելին էր, քան պարզապես պաշտանությունը:

Նախ և առաջ, այն  Կառլ Ռափփանի հիպերպաշտպանական սխեմայի (verrou) ավելի ճկուն և կատարելագորված տեսակն էր: Բացի այդ Ինտերի հակագրոհային սխեմաները, որոնք կենտրոնացած են հարձակվողական մեծ տարածություն ստեղծելու վրա, այն ավելի շատ Այաքսի Ռինուս Միշելի ''տոտալֆուտբոլ'' սխեմային հետևորդն է: Բացի այդ, Ֆակկետիի եզրային դերի ժամանակակից մեկնաբանությունը ոգեշնչում էր նույնիսկ Ֆրանց Բեկենբաուերին: Ազատ դերի իր հեղափոխության ժամանակ, Գերմանացի լեգենդը օգտագործում էր Ֆակետիի կատարած դերը խաղադաշտի կենտրոնում՝ ազատ գործել մեծ տարածությունների վրա և առավելագույն օգուտ բերել առջևի գծին:

Առավել կարևորը, թեպետ, այն էր, որ Լա Գրանդե Ինտերի 1964-ի հաղթանակը առաջացրեց հազվադեպ և կարևորագույն փոփոխություն: Առաջինը՝ ծնունդ առավ մարզչի կերպարը որպես անհատականության: Իսկապես, Էրրերան ֆուտբոլի Ժոզե Մոուրինյոն էր, շատ առաջ, քան Մոուրինյոն եկավ անգլիական ֆուտբոլ:

Ի հակադրություն ''Դի Ստեֆանոյի Ռեալ Մադրիդի'', ''Էրրերայի Ինտերը'' փոխարինեց սուպերաստղային խաղացողների պաշտամունքը ֆուտբոլում: Նա այն մարզիչն էր, որ եկավ թիմ և կարողացավ ստանալ առավելագույն արդյունք իր խաղացողներից:

Էրրերային անվանեցին Հրաշագործ (Il Mago), սա արգենտինացի մարզչի լավագույն հնարքն էր, և ամենայն հավանականությամբ, այդ գիշերը Վիեննայում Եվրոպան ծնկի եկավ այդ հրաշագործի հնարքի առաջ:


Աշխեն Օհանջանյան

Կատեգորիա: Լեգենդներ | Ավելացրեց: ashxen91 (27.05.2015)
Դիտումներ: 1551 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz