Գլխավոր էջ » Հոդվածներ » Լեգենդներ |
Տարչիզիո Բուրնիչ
Տարչիզիո Բուրնիչ (իտալ.Tarcisio Burgnich) - ծնվել է 1939 թվականի ապրիլի 25- ին Ռուդում՝ Իտալիա: Իտալացի ֆուտբոլիստ, պաշտպան: Ուդինեզեյում, Յովենտուսում և Պալերմոյում մի քանի տարի անցկացնելուց հետո 1962 թվականին նա տեղափոխվում է միլանյան Ինտերնացիոնալե ակումբ, որը դառնում է նրա համար երկրորդ տան նման մինչև կարիերայի ավարտը:Ինտերի կազմում անցկացրել է 12 մրցաշրջան՝ 1962-ից մինչ 1974 թվականը: Ներաձձուրիների կազմում Բուրնիչը անցկացրել է 467 հանդիպում, որոնց ընթացքում իր անվան տակ գրանցել է 6 գոլ: Նրա ագրեսիվ ուժային խաղը շատ լավ համապատասխանում էր գլխավոր մարզիչ Էլենիո Էրրերայի մտցրած կատենաչչիոյի համակարգին (իտալերենից թարգմանած՝ կատենաչչիո նշանակում է ՛՛դուռ, որից հնարավոր չէ անցնել՛՛: Դա տակտիկական սխեմա է, որտեղ շեշտը դրվում է պաշտպանության վրա: Այս սխեման տարածում է ստացել հենց ի շնորհիվ Ինտերի արգենտինացի մարզիչ Էլենիո Էրրերայի): Ինտերի կազմում Բուրնիչը նվաճել է ամեն ինչ՝ 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն (1960/61, 1962/63, 1964/65, 1965/66, 1970/71), 2 անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթը ( 1963/64, 1964/65), 2 անգամ Միջմայրցամաքային գավաթը (1964, 1965), Իտալիայի Գավաթը (1975/76): Իտալիայի ազգային հավաքականի հետ Տարչիզիո Բուրնիչը հաղթել է առաջին և վերջին Եվրոպայի գավաթը 1968 թվականին, ինչպես նաև երեք անգամ անընդմեջ մասնակցել է աշխարհի առաջնություններում (1966, 1970, 1974 թվականներին): Ընդհանուր առմամբ Տարչիզիո Բուրնիչը Իտալիայի հավաքականի երկնագույն մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 68 անգամ: Կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը աշխատել է նաև որպես մարզիչ, գլխավորելով Բոլոնիան, Լիվորնոն, Ֆոջջեն, Կրեմոնեզեն, Ջենոան, Վիչենցեն: "Հանդիպումից առաջ ինքս ինձ ասացի. նա ստեղծված է կաշվից և ոսկորներից, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Բայց ես սխալվում էի", - ասել է Բուրնիչը Պելեյի մասին: | |
Դիտումներ: 1780 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |