Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 16 » Ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լքել Ինտերը (Լուսանկարներ)
22:31
Ֆուտբոլիստներ, ովքեր կարող են լքել Ինտերը (Լուսանկարներ)
Այս տարվա Ինտերի անհաջողություններից հետո, ամենայն հավանականությամբ, ակումբը կլքեն մի շարք ֆուտբոlիստներ, նաև հավանական է` պաշտոնանկ արվի գլխավոր մարզիչը և այլ պաշտոնում գտնվող ներկայացուցիչները, քանի որ ակումբի նախագահը և ինչպես նաև երկրպագուներս, բնականաբար, գոհ չենք թիմի ելույթներից և հատկապես բժշկական անձնակազմի տարած աշխատանքներից:



Ձեզ եմ ներկայացնում այն ֆուտբոլիստներին, ովքեր, ամենայն հավանականությամբ,  կլքեն ակումբը, արդեն իսկ այս ամռանը և կարծում եմ շատերը կհամաձայնվեն ինձ հետ:

Եվ այսպես, առաջին թեկնածուներից է Մատիաս Սիլվեստրեն, այս ֆուտբոլիստին Ինտերը վերցրել էր վարձակալություն + գնման իրավունքով և պայմանավորվածության համաձայն Ինտերը պետք է գնի ֆուտբոլիստի ամբողջ տրանսֆերը, հետո միայն իրավունք կունենա վաճառելու նրան, և այժմ գնում են բանակցություններ Պալերմոյի հետ: Մատիաս Սիլվեստրեն չարդարացրեց սպասելիքները և ամենայն հավանականությամբ կհեռանա: Տրանսֆերային արժեքը 7.5 մլն եվրո:

Կրիստիան Կիվու: Կիվուին անընդհատ հետապնդում են վնասվածքները և ռումինացի պաշտպանը նույնպես շատ հնարավոր է հեռանա Ինտերից` խզելով գործող պայմանագիրը թիմի հետ:







Գաբի Մուդինգայի: Մուդինգայիին Ինտերը 2012-ի ամռանը ձեռք էր բերել, որպեսզի թիմում լինի ճիշտ ռոտացիա: Մուդինգային արդեն 31 տարեկան է, և եթե լինի հարմար տարբերակ Ինտերը կօգտագ
ործի նրան: Հիմա խոսակցություններ կան, որ Գարգանոյի տրանսֆերի դիմաց Ինտեը ուզում է Նապոլի ուղարկել հենց Մուդինգային: Գաբի Մուդինգայի տրանսֆերային արժեքը կազմում է 3-3,5 մլն եվրո:



Ալվարո Պերեյրա: Ալվարո Պերեյրան չարդարացրեց իրեն Ինտերում, 2012-2013 մրցաշրջանի սկզբում Պերեյրայի տեղափոխության համար Ինտերը Պորտույին վճարել էր 10 մլն եվրո + բոնուսներ: Շատ է խոսվում, որ Պերեյրայի նախկին մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը ցանկանում է տեսնել Պերեյրային իր ներկայիս թիմում՝ Տոտենհեմում: Պերեյրայի արժեքը 10-12 մլն եվրո է:




Ջոնատան: Ջոնատանն ունեցավ մի քանի լավ հանդիպում Ինտերի կազմում, բայց ամեն դեպքում այս ֆուտբոլիստի որակները չեն համապատասխանում Ինտերին: Ջոնատանի տրանսֆերային արժեքը կազմում է 3,5-4 մլն. եվրո:




Սկելոտո և Կուզմանովիչ: Այս 2 ֆուտբոլիստները համալրեցին Ինտերը 2012-2013 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 2 ֆուտբոլիստներն էլ հիասթափեցրին: Դժվար է հասկանալ կհեռանան նրանք Ինտերից, թե ոչ, բայց խոսակցությունները շատ են: Սկելոտոյի տրանսֆերային արժեքը 6,5 մլն. եվրո է, իսկ Կուզմանովիչինը 5.5 մլն եվրո, հարկ է նշել, որ Կուզմանովիչին վաճառելու դեպքում Ինտերը միայն կշահի, քանի որ Կուզմանովիչի տրանսֆերը Ինտերին արժեցել է 1,2 մլն եվրո:

Ռիկի Ալվարես: Ռիկի Ալվարեսը այդպես էլ չարդարացրեց սպասելիքները և չդարձավ թոփ-ֆուտբոլիստ: Լավ առաջարկի դեպքում Ինտերը պատրաստ կլինի բաժանվել ֆուտբոլիստից: Ռիկիի տրանսֆերային արժեքը կազմում է 10 մլն եվրո:





Դեյան Ստանկովիչ: Դեյան Ստանկովիչը Ինտերում է արդեն երկար տարիներ, և այն ֆուտբոլիստներից է, որոնք կերտել են Ինտերի պատմությունը և հաղթանակներ պարգևել թիմին: "Իլ Դրագոն" արդեն մեծ է՝ 34 տարեկան, և նրան անընդհատ հետապնդում են վնասվածքները, իսկ ամենագլխավոր խնդիրներից մեկը` նրա բարձր աշխատավարձն է՝ 4,5 մլն եվրո: Ստանկովիչը կամ կարիերան կշարունակի Ամն-ում, կամ կմեկնի հայրենիք՝ Սերբիա, իսկ կարիերան ավարտելու որոշում կայացնելու դեպքում ամենայն հավանականությամբ Ինտերում կզբաղեցնի որևէ պաշտոն:

Տոմազո Ռոկկի: Ռոկկին Ինտերի 2012-2013 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաանհասկանալի տրանսֆերն է: Ռոկկին 35 տարեկան է և 2012-2013 մրցաշրջանից հետո կավարտի ֆուտբոլային կարիերան:





Անտոնիո Կասսանո: Կասսանոն շատ լավ մրցաշրջան անցկացրեց Ինտերում: Բայց Կասսանոյի ամենամեծ խնդիրը սեփական բնավորությունն է, որը խանգարել է նրան իր ամբողջ կարիերայի ընթացքում: Կասսանոն միջադեպ ունեցավ գլխ. մարզիչ Ստրամաչչիոնիի հետ, չնայած, կարծես թե, ամեն ինչ հարթվել է, սակայն խոսակցությունները շատ են, որ Կասսանոն կլքի Ինտերը: Կասսանոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7-9 մլն եվրո:



Եվ վերջում 2 առանցքային և շատ կարևոր ֆուտբոլիստներ Ինտերի համար՝ Ֆրեդի Գուարին, և այսօր աշխարհում թոփ-5 դարպասապահների մեջ մտնող` Սամիր Հանդանովիչ: Այս 2 ֆուտբոլիստներին առանձնացրել եմ և վերջում եմ ներկայացրել, քանի որ միայն շատ շահավետ առաջարկների դեպքում է հնարավոր նրանց վաճառքը: Ինտերի նախագահ Մ.Մորատտին ևս մեկ անգամ նշեց, որ այս 2 ֆուտբոլիստները չեն լքելու թիմը, բայց ամեն դեպքում, եթե Բարսելոնան Հանդանովիչին գնահատի մոտ 28-30 մլն եվրո և համաձայնվի Ֆաբրեգասին, Մոնտոյային կամ Ալեքսիսին մտցնել Սամիր Հանդանովիչի գործարքի մեջ, ապա միայն այդ դեպքում է հնարավոր Հանդանովիչի հեռանալը: Իսկ Գուարինին բաց թողնելու համար Ինտերը պետք է ստանա շատ շահավետ առաջարկ` ամենաքիչը 20 մլն եվրո, ամեն դեպքում Գուարինի հեռանալը շատ քիչ է հավանական:


FcInter.am
Դիտումներ: 1310 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
6 Tigran   (25.05.2013 05:25) [Материал]
vonc erevuma hesa timy lav poxveluya,menak te es srednyaknerin tsaxen u normal vorakyal transferner anen Mazzariyi het 130

5 TELMANINTER   (19.05.2013 14:09) [Материал]
toxeq sax mnan saxel iranc lav koxmer@ unen xd v

4 Tigran   (16.05.2013 23:49) [Материал]
barev dzez ,mersi dzez bolorit u mer sirat sitein fcinter.am-in.asem es grel em en mardkanc anunnery voronq havanakana gnan voch te im kartiqov ayl italakan siteri u interi xekavarutyan voroshoxneri,andzamb es stexic kuzeyi sax el gnayin baci Gurainic u Handanovicic,bayc daje Handanovici hamar ete shat lav arajark lini tox gna u ira texy stananq asenq Fabregas kam Alexis,u es shat em uzum vor mi qani taruc mer vratary lini bardin ete iharke senc sharunaki achel

3 tiko11   (16.05.2013 23:25) [Материал]
Nax mersi nyuti hamar!!!

es cucakic chei uzena heranar Guarin, Handan, Rikin u Kuzman@... mnacacin hangist karelia caxel...Մեջբերում

Quote
(xxxxx): hena el inch Inter mnac...


xi himikva Inter durt galisa senc? piti shaterin caxenq u liq taza futbolistner arnenq

2 ashxen91   (16.05.2013 23:17) [Материал]
Merci nyuti hamar :)

Stankovicin miangamic pashton enq talis, asum en karoxa tex.andznakazmum ashxati arden es tarvanic u ogni Stramin, Handan de chi vacharvum, intern arden merjela Bracain, Kuzmanovicn u Perejran indz tvuma kmnan, bayes es pereirain uzum em vor caxen, inchqan hnaravora shut :), Rikiin el karoxa poxanaken fernandoi het, lav tarberaka, mnacacy to vershery havaqen

1 Saqo_Interista   (16.05.2013 22:56) [Материал]
hena el inch Inter mnac...

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz