Չնայած Ինտերն ու Միլանը երկու տարի անընդմեջ զիջել են իրենց դիրքերը, սակայն անկախ ամեն ինչից, Դերբի դելլա Մադոնիան մնում է և կմնա Իտալիայի ամենասպասված հանդիպումը: Ի տարբերություն անցած տարիների այս տարի խաղի արդյունքը չէր անհանգստացնում առաջատարներին, քանի որ ներկա պահին ոչ Միլանը և ոչ էլ Ինտերը մոտ չեն առաջատար 2 թիմերին:
"Bein" սպորտային հեռուստաալիքը` լինելով նոր հեռուստալիք ԱՄՆ-ում և միակ հերուստալիքը, որ ցուցադրում է Իտալիայի առաջնության խաղերը իհարկե չէր կարող չանրադարնալ այս կարևոր իրադարձությանը: Միլան-Ինտեր խաղից հետո "Bein" հեռուստալիքի տաղավար էին հրավիրվել Ինտերի եվ Միլանի նախկին ֆուտբոլիստ Կրիտսիան Վիերին վերլուծելու խաղը:
Մինչ այդ ներկայացնելը համառոտ ասեմ իմ կարծիքը, որը կիսում են նաև նրանք: Խաղը կարող էր շատ լավ սկսել Ինտերի համար և մեց ազդեցություն ունենար հետագա հաշվի վրա, սակայն Ինտերի հարձակվող Իկարդին չկարողացավ մեն մենակ դուրս գալով գրավել Լոպեսի դարպասը, ով իհարկե այդ խաղին շատ լավ հանդիպում անցկացրեց: Նույնը կարող էր լինել նաև հակառակը եթե Էլ Շարավին օգտագործեր գրեթե 100%-անոց հնարավորությունը խաղավերջում: Իմ կարծքով խաղավերջում Միլանը զիջում էր Ինտերին և նոր հարձակվողը կփոխեր խաղը և երևի թե Ինտերը կկարողանար հաղթանակ տոնել, սակայն Օսվալդոյի փոխարինում շատ ուշացած էր: Առհասարակ այդ օրվա Մանչինիի կատարած փոխարինումներից ես բան չհասկացա, հատկապես Էռնանեսին խախաաշտ դուրս բերելով: Գրեթե ոչ մի բանով թարմություն չմցրեց խաղի մեջ և մի քանի դրվագներում էլ նույնիսկ խանգարում էր:
Այուամենայնիվ, գտնում եմ, որ խաղի արդյունքը արդար էր: Շատ կարևոր էր, որ Մանչինին չպարտվի առաջին խաղում: Իսկ այժմ ներկայացնեմ այն 5 րոպեանոց ռեպորտաժը և դրա հայերեն թարգմանությունը:
Վիերի. - Մենեզն իսկապես շատ լավ խաղացող է: Դուք դա կարող եք տեսնել, երբ նա խաղում է: Այլ հարձակվողները՝ քիչ թե շատ:
Վերլուծաբան. - Եթե Ինտերը պաշտպանվեր ձեր դեմ, ինչպես նրանք պահում են Մենեզին այս գոլի ընթացքում, դուք, հավանաբար, 50 գոլ կխփեիք մեկ տարվա ընթացքում: Նկարտի ունեմ, որ սա աղետալի է: Երեք խաղացող պայքարում են գնդակի համար, ոչ-ոք չի ստանում այն, ոչ-ոք չի պահում Մենեզին և նա մնում է ազատ: Սա կարծես հիմնովին ավարտ լինի: Ինձ սխալ չհասկանաք, իսկապես հիանալի ավարտ էր, սակայն դուք չեք կարող բարձրորակ խաղացողներին ազատ թողնել տուգանային հրապարակում:
Ռոյ Հոջսոն. - Եկեք խոսենք դարպասապահների մասին: Ի՞նչ կասեք Դիեգո Լոպեսի բաց թողած գնդակի մասին:
Վիերի. - Երբ գնդակը գնում է պաշտպանի ոտքերի արանքով դա շատ բարդ է որսալը: բայց նա մի քանի լավ սեյվեր արեց խաղի ընթացքում:
Վերլուծաբան. - Կարծում եմ՝ նա լավ դարպասապահ է:
Ռոյ Հոջսոն. - Նա հիանալի դարպասապահ է, բայց ես կարծում եմ՝ նա կարող էր որսալ այդ հարվածը, որը կատարեց Օբին:
Վերլուծաբան. - Եթե մենք դա տեսնեինք հետևի մասից, ապա ավելի պարզ կլիներ՝ կարող էր նա որսալ, թե ոչ: Եթե տեսադաշտը բաց էր, ապա՝ այո, եթե ոչ, ապա նա շատ բան չէր կարող անել:
Ինչ վերաբերում է Ժերեմի Մենեզին, ինչպե՞ս է նա փոխվել, այն պահից, երբ տեղափոխվեց Միլան:
Ռոյ Հոջսոն. - Կարծում եմ՝ նա առաջադիմող և զարգացող ֆուտբոլիստ է, ինչ ես հիշում եմ նրան ՊՍԺ-ում, նա միշտ այն խաղացողն էր, որը թիմի առաջին ընտրությունը չէր: Այժմ նա ավելի վստահ տեսք ունի, նա ավելի կայուն է, քան առաջ:
Ռոյ Հոջսոն. - Ի՞նչ կասեք Պալասիոյի մասին:
Վիերի. - Նա հոգնած տեսք ունի:
Ռոյ Հոջսոն. - Համաձայն եմ նրա հետ, նա իմ սիրելի խաղացողներից մեկն է, բայց այս պահին վատ մարզավիճակում է:
Վիերի. - Կարծում եմ՝ այն գոլրը, որ նա չիրացրեց աշխարհի առաջնության եզրափակչում, մեծ ազդեցություն է ունեցել նրա այսօրվա ելույթների վրա: (Վիերին կատակում է, որ նա պետք է խփեր այդ գոլը: Նրա ասելուց երևում է, որ նա չի սիրում գերմանացիներին):
Վերլուծաբան. - Իսկ ինչ կասեք Տորրեսի մասին, այնպիսի տպավորություն էր, որ առջում ոչ-ոք չկա: Նա այլևս այն խաղացողը չէ, որը կար Լիվերպուլում:
Վիերի. Կարծում եմ, պետք է նրան մատակարարել, որպեսզի նա գոլեր խփի: Նա այլևս այն խաղացողը չէ, որը դրբլինգի կդիմի և հարվածներ կկատարի: Նրան պետք է մատակարարել տուգանայինում:
Արդյո՞ք 1 - 1-ը արդարացի հշիվ էր: Նրանք բոլորը կարծում են, որ 1-1-ն արդարացի արդյունք է, հաշվի առնելով՝ թե ինչպես էին խաղում երկու թիմերն էլ:
Վերլուծաբան. - Gazzetta dello Sport-ը այս խաղն անվանեց փոքրիկ դերբի:
Ռոյ Հոջսոն. - Ամենացավալին այն է, Միլանյան դերբիները միշտ մեծ ազդեցություն են ունենում մյուս թիմերի վրա, որոնք ավլի բարձր են աղյուսակում, այս անգամ այդպես չէր:
Վիերի. - Ճիշտ է, քանի որ երկու ակումբներն էլ չունեն այն մեծ խաղացողներին, որ սովոր են ունենալ: Առաջ ամբողջ աշխարհը սպասում էր այս դերբիներին, այժմ դա արդեն այդպես չէ: Այլևս չկան այն մեծ խաղացողները, որ կային 10 տարի առաջ, այլևս գումար չկա:
Վերլուծաբան. - Մանչինիի վերջին խաղում, մինչ նա կլքեր Ինտերը, դա 2008-ին էր, այսպիսին էր Ինտերի կազմը՝ Պատրիկ Վիերա, Կամբիասսո, Էռնան Կրեսպո, իսկ Միլանում՝ Զեեդորֆ, Կակա, Պիռլո: Ձեռք կարծիքով, Վիերի, ի՞նչ է այս 6 տարիների ընթացքում փոխվել Միլան քաղաքում:
Վիերի. - Ճիշտն ասած, երբ դուք չունեք այս խաղացողներին՝ որակը ընկնում է: Նրանք այլևս շատգումարներ չեն ծախսում, ինչպես առաջ էր: Նրանք խաղացողների չեն գնում 60-70 միլլիոնով, ինչպես անում էին ամեն տարի: Այդ պատճառով նրանք պետք է գտնեն երիտասարդ խաղացողների և փորձեն գտնել լավ խաղացողների:
|