Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 8 » Գիգգս և Զանետտի. Ֆուտբոլի պատմության լեգենդները
01:43
Գիգգս և Զանետտի. Ֆուտբոլի պատմության լեգենդները

Խավյեր Զանետտին Ինտերում է 1995 թվականից սկսած: Այդ ժամանակահատվածում նա թիմում անցկացրել է ավելի քան 1000 հանդիպում, դարձել 21 գոլի հեղինակ:Նրան կարելի է համեմատել միայն Մանչեսթեր Յունայթեդի մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստի՝ Ռայան Գիգգսի հետ, ով նույնպես անցկացրել է 1000-ից ավելի հանդիպում, դառնալով 168 գոլի հեղինակ:

Երկու լեգենդներ, ովքեր հետք թողեցին ֆուտբոլի պատմության մեջ: Գիգգսը, ով համարվում է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստը և Զանետտին, ով երևի թե Ինտերի պատմության լավագույն ֆուտբոլիստը միշտ խաղացել են մաքուր խաղ, առանց կոպտության և հենց այդ պատճառով խաղադաշտում համարվում են Ջենտելմեններ;">:


Զանետտին իր կյանքի 20 տարիները անց է կացրել Ինտերում, միլանյան մեծ ընտանիքում, իսկ Գիգգսը՝ ով 25 տարի է կապված է Յունայթեդի հետ, ավարտում են իրենց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան միաժամանակ:
Գիգգսը խոստացավ վերադառնալ, սակայն հիմա նրան հանգիստ է պետք, իսկ Ներաձուրիների բոլոր ժամանակների ավագը կմնա թիմի մարզչական կազմում:


Մի բան կպակասի նրանցից հետո թե՛ Ինտերում, թե՛ Յունայթեդում և ընդհանրապես համաշխարհային ֆուտբոլում:


Ինտեր ասելով, առաջին հերթին բոլորս պատկերացնում էինք Զանետտի, իսկ Յունայթեդ ասելով Գիգգս: Երկու լեգենդներ, ովքեր չէին խաղում գումարի, այլ թիմի պատվի համար: Նրանց համար չկային հեղինակություններ և հզոր ֆուտբոլիստներ, նրանք չէին վախենում ոչ-ոքից և պատվով էին ընդունում պարտությունները և չէին գոռոզանում հաղթանակների ժամանակ:


Մարդիկ, ովքեր կարող էին թիմին առաջ տանել: Նրանք իրոք խաղում էին ֆուտբոլ  թիմի համար, նվիրվում ամբողջ հոգով ու միշտ պայքարում: Նրանք չէին մտածում հեռանալու մասին, երբ թիմը վատ էր խաղում, նրանք մտածում էին, թե ինչպես օգնեն թիմին:


Թիմը նրանց տունն էր, ընտանիքը՝ որի համար կարելի էր անգամ սեփական կյանքը զոհաբերել:  Նրանք ապրում էին թիմով:


Ռայանի հրաժեշտի խոսքը - Լավագույն ժամանակները առջևում են


ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԼԵԳԵՆԴՆԵՐ

Գուրգեն Մուրադյան

Դիտումներ: 1443 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (08.05.2014 03:04) [Материал]
սրտանց էր գրված, շատ շնորհակալություն մեզ հետ կիսվելու համար ձեր մտքերով! Ֆուտբոլը, ու հատկապես Ինտերի ու Յունայթեդի երկրպագուները շատ կկարոտն այս Լեգենդներին!!!!! 4

1 tiko11   (08.05.2014 02:01) [Материал]
Nax shat merci hetaqrqir u ankexc blogi hamar u es nuynpes kiesumem blogum haytnac mtqery... Hamashxarin futbol korcnum e MEC MARDKANC mev patmutyun unecox futbolistneri u iharke GENTELMENNERI... chi lini noric Zanetti u Giggs.. shnorhakal enq iranc vor kan u hl husov em es andzamb vor kpoxi Zanettin ira voroshumy

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz