Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 15 » Ինտերի համար նոր ժամանակաշրջանը սկսված է
02:48
Ինտերի համար նոր ժամանակաշրջանը սկսված է
Այս մրցաշրջանում Ինտերը կայացման փուլում է: 2010 թվ. հաջողություններից հետո թիմում անկում նկատվեց, որը իմ կարծիքով կապված էր թիմի սխալ մենեջմենթի հետ: Ինչևէ Ինտերը ընկավ և այս մրցաշրջանից սկսեց բարձրանալ` Վալտեր Մացցարիյի գլխավորությամբ:

Բոլորս էլ գիտենք, որ այսօր Իտալիան ֆինանսական և տնտեսական լավ վիճակում չի գտնվում, և միջազգային տրանսֆերային շուկայի ինֆլիացիայի պայմաններում` իտալական թիմերը չեն կարողանում իրենց թույլ տալ լուրջ տրանսֆերային ձեռքբերումներ: Ճիշտ է, Իտալիայում կատարվող համեմատ քիչ ներդրումներով էլ, թիմերը ապահովում են ճիշտ զարգացում, բայց տեսնում ենք, որ վերջին տարիներին` 2010 թվ. Ինտերի ՉԼ-ում հաղթելուց հետո, իտալական ոչ մի ակումբ  1/4 ավել չի կարողանում անցնել և այդ ամենի հետևանքը այսօր Սերիա Ա-ի վարկանիշն է, որը իր տեղը զիջեց գերմանական Բունդեսլիգային: Վերջին 2 տարում Սերիա Ա-ի վարկանիշային միավորները ավելացել են և բոլորն են հասկանում, որ Սերիա Ա-ն վերադառնալու է իր հին մակարդակին մոտակա տարիներին: Ինտերին ոչ միայն Իտալիայում, այլ նաև եվրոպայում հաջողություններ ապահովելու համար` Ինտերի արդեն նախկին սեփականատեր և նախագահ Մասսիմո Մորատին` գիտակցելով այդ ամենը, վաճառեց թիմի բաժնեմասերի 70%-ը Ինդոնեզացի միլիարդատեր էրիկ Թոհիրին: Իմ կարծիքով Մորատին շատ երեխայական սխալներ է թույլ տվել Ինտերում իր կառավարման տարիներին, բայց մենք գիտենք, թե ինչպես է Մորատին սիրում Ինտերը և միայն Ինտերի լավն է ցանկանում և հասկանում ենք, որ Ինտերի 70% բաժնեմասերի վաճառքը ճիշտ որոշում էր: Մորատիի` ակումբի բաժնեմասերի վաճառքի կարևորագույն նպատակներն են, որպեսզի Ինտերը լինի եվրոպական ֆուտբոլի թոփ ակումբների մեջ, ինչպես նաև ունենա համաշխարհային ամենաբարձր մակարդակի մարզադաշտ:
 
Ահա և սկսվում է նոր ժամանակաշրջան Ինտերի համար. նոր ժամանակաշրջան Էրիկ Թոհիրի, ինչպես նաև Մասսիմո Մորատիի հետ միասին: Թոհիրը պետք է ներդրումներ անի Ինտերում` սկսված թիմի պարտքերի մարումից, վեջացրած սեփական մարզադաշտի կառուցմամբ:  Ինդոնեզացիները գնեցին Ինտերի 70% բաժնեմասերը 350 մլն եվրոյով և նշեցին, որ հենց ցանկանում էին ներդրումներ կատարել այն ակումբում, որը ունի մեծ պատմություն ֆուտբոլի էջերում: Էրիկ Թոհիրի առաջին խոսքերից.
"Ես եկել եմ այստեղ հաղթելու, բայց Ինտերը Ման. Սիթի կամ ՊՍԺ չի դառնալու (որը նաև իմ և Ինտերի շատ ֆաների ցանկությունն է): Մենք ներդրումներ ենք անելու երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների և սեփական ակադեմիայի սաների վրա` չմոռանալով պահպանել փորձառու և երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների համատեղումը: Իսկ Ինտերի ակադեմիան լավագույններից է աշխարհում":

Այս մրցաշրջանում Ինտերի գլխ. նպատակը Սերիա Ա-ում թոփ 3-ում հայտնվելն է, որը կտա ՉԼ ուղեգիր: Այդ իսկ պատճառով շատ է խոսվում, որ արդեն եկող հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ Թոհիրը նվերներ է մատուցելու Ինտերի ֆաներին: Մացցարին ցանկանում է ուժեղացումներ եզրերում,կիսապաշտպանությունում և հարձակման գծում: Այսօր շատ անուններ կարելի է լսել, բայց ամենահավանականներն են` Ջեկոն, Ֆերնանդոն կամ Նաինգոլլանը, ինչպես նաև Վրսալկոն: Արդեն քանի օր է շատ է գրվում Ման. Սիթիի` Հանդանովիչի նկատմամբ հետաքրքրության մասին և իմ կարծիքով Ջեկո-Հանդանովիչ փոխանակումը շատ շահավետ տարբերակ է և' Ման. Սիթիի, և' Ինտերի համար, քանի որ Ինտերը ունի Հանդանովիչին փոխարինող և դա Ինտերի սան Լուկա Բարդին է, որը այսպես շարունակելու դեպքում կդառնա լավագույնը Իտալիայում և ոչ միայն Իտալիայում: Բայց եթե դիտարկենք, որ նրան ևս մեկ մրցաշրջան կպահանջվի փորձ ձեռք բերելու համար, ապա մենք ունենք նաև Կարիսոյին: Ինչպես նաև եկեք չմոռանանք թիմի մյուս սաներին, որոնցից մի քանիսը նույնպես հնարավոր է մոտ ժամանակներս ուժեղացնեն Ինտերի կազմը: Սպասվող տրանսֆերների մասին շատ և շատ կարելի է խոսել, բայց եկեք սպասենք և կտեսնենք, թե  ինչ կլինի ապագայում: Այս Ինտերը ճիշտ ուղու վրա է, թիմը ունի լավ մարզիչ և նոր կազմավորվող լավ թիմ` շատ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներով, բայց սկուդետտո հաղթելու և ՉԼ-ում հաջողությունների հասնելու համար Ինտերին հարկավոր են թոփ ձեռքբերումներ խաղային բոլոր օղակներում, բացի դարպասապահից: Հուսանք կստացվի ազատվել ոչ պետքական ֆուտբոլիստներից:

Վերջում նշեմ սեփական մարզադաշտի կառուցման կարևորությունը: Նոր մարզադաշտի կառուցումը արդեն ծրագրավորված է և այն պետք է սկսվի կառուցվել մոտակա տարիներին: Մասսսիմո Մորատին ցանկանում է, որ Ինտերը ունենա աշխարհի ամենալավ մարզադաշտ
երից մեկը, որը կհամապատասխանի համաշխարհային ամենաբարձր ստանդարտներին: Սեփական մարզադաշտ ունենալը`Ինտերին կապահովի տարեկան մի քանի տասնյակ միլիոնների եկամուտ:


P.S. Ինտերը ճիշտ ու
ղու վրա է, և հուսով եմ Մորատին այդքան բանակցություններից հետո ճիշտ որոշում է կայացրել, թե ում վստահել Ինտերը, այսպիսով Ինտերի համար նոր ժամանակաշրջանը սկսված է և այն լավն է լինելու:


Տիգրան Վարդանյան հատուկ FcInter.am-ի համար

Դիտումներ: 1347 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 Tigran   (16.11.2013 06:38) [Материал]
vobshm kaprenq kereva sax!!!

4 tiko11   (15.11.2013 22:29) [Материал]
Bardin hl shuta hastat. hima Tohir chi ekel vor mekin caxenq myusin arnenq voncor araj hima piti enrdni u ujexananq aveli vochte mi te tulacnenq myus tex ujexacnenq.

tenanq mi tara mej mi qich kereva incha katarvum

3 ashxen91   (15.11.2013 20:19) [Материал]
shnorhakalutyun blogi u mtqeri hamar

karcum em der shuta asel chisht qayl er , te che, menak jamanaky cuyc kta et, spasenq tesnenq, bayc tohiri naxagahutyan het hamadzayn chem yndhanrapes

2 Tigran   (15.11.2013 16:37) [Материал]
mersi axpers,asem skzbic inc tvuma Bardyn arden kara xaxa u Handayin ete lav arajark lini petqa tsaxel,vortev myus tari karoxa nuyn et barcr arajarky chlini u asem Bardyn el ,ete verjnakan patrast chlini Carisson el lavna kara mi tari dzgi,isk Bardyn heto lavaguynna darnalu Handayic el ujex.
isk inchi en uzum transfernery skzbnakan ,ete nayenq finanasakan arumov el ,ete Intery es hunvarin nerdni asenq 30 mln CL mtnelu depqum et poxy heta berelu,isk stadioni harcy inc tvuma hastat ka ,uxaki et amen inchy hertov,ic tvuma Morattin kantrakti mej nshelela stadioni kety
Forza INTER

1 tiko11   (15.11.2013 15:58) [Материал]
Nax mersi statiayi hamar shat hetaqrqir er. @ndhanur armamb kisumem artahaytac mtqer@ bayc hamadzayn chem en bani het vor Handain caxen kam Poxen Dzekoi het. mez ujex vratara petq u Handain liarjeq poxarinox chka der.

Marzadashti hamar shat lav klner vor sksein bayc voncor marzadasht gnacela 2rd plan es pahin u transferneri masin en mtacum hl vor u 1-3 texerum haytnvelu..

Husanq u Havatanv vor Inter@ Tohiri oroq miayn verelqner kapri. Forzza Inter

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz