Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 17 » Ո՞ր խաղային դիրքերում կհամալրվի Ինտերը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը: CE SOLO L’INTER
17:30
Ո՞ր խաղային դիրքերում կհամալրվի Ինտերը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը: CE SOLO L’INTER
Առաջիկա 2013-2014 մրցաշրջանի համար Ինտերը արդեն համալրվել է մի քանի ֆուտբոլիստներով և անկասկած թիմը կունենա նոր համալրումներ մինչ այս տրանսֆերային պատուհանի ավարտը:

Ինտերը պաշտպանությունում համալրվել է Ուգո Կամպանյարոյով և Մարկո Անդրեոլլիյով,կիսապաշտպանությունում թիմը համալրել են Ռուբեն Բոտտան, Դիեգո Լախալտը և Մաուրիսիո Իսլան(գրեթե ավարտված գործարք), հարձակման գծում թիմը համալրել են Մաաուրո Իկարդին և Իսահակ Բելֆոդիլը, ինչպես նաև վարձավճարից հարազատ թիմ են վերադարձել Սամուելե Լոնգոն և Ալֆրեդ Դանկանը, բայց այս երկու տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստները դեռ պարզ չէ կխաղան արդյոք հաջորդ մրցաշրջանում Ինտերում, թե՞  նորից կուղևորվեն մեկ այլ ակումբ՝ վարձավճարային հիմունքներով:

 Այսօր Վալտեր Մացցարիի Ինտերում անկասկած կա համալրումների կարիք, և եթե ուսումնասիրենք, ապա պարզ կդառնա, որ Ինտերի գլխ. մարզիչ Վալտեր Մացցարին ցանկանում է նոր անուններ տեսնել թիմի մի քանի դիրքերում:

 1-ինը դա կենտրոնական պաշտպանի գոտին է: Կենտրոնական պաշտպանի գոտում թիմը արդեն ունի համալրումներ, բայց եթե հաշվի առնենք, որ Մացցարիի տակտիկական սխեման ներառում է 3 կենտրոնական պաշտպան,ապա ամենայն հավանականությամբ Ինտերը ձեռք կբերի ևս մեկ կենտրոնական պաշտպանի:Մաուրիսիյո Իսլայի գործարքը ավարտելուց հետո հարց է առաջանում, թե արդյո՞ք կլինի ևս մեկ համալրում եզրերում: Եզրերում  համալրում ունենալու փաստը կախված է նաև Ինտերի՝ այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստներից որևէ մեկի թիմը լքելուց: Ինտերը համալրման կարիք ունի նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, և արդեն երկար ժամանակ է շատ անուններ են շրջանառվում: Ինտերի նախագահ Մասսիմո Մորատին իր վերջին հարցազրույցներից մեկում նշեց թոփ-ֆուտբոլիստ ձեռք բերելու մասին, և երեկ էլ տեղեկացանք, որ Ինդոնեզացի միլիարդատեր Էրիկ Թոհիրը արդեն համաձայնության է եկել Ինտերի սեփականատեր Մասսիմո Մորատիի հետ՝ Ինտերի բաժնեմասերի մի մասը գնելու հարցում(ամենայն հավանականությամբ բաժնեմասերի 30-40%): Այսպիսով ամենայն հավանականությամբ այդ թոփ-ֆուտբոլիստը կլինի կամ ենթահարձակվող կամ 2-րդ հարձակվող(մամուլում և Ինտերնետում շատ է նշվում Էզեկուել Լավեսսիյի, Ալեքսիս Սանչեսի և Սեսկ Ֆաբրեգասի անունները):

 Եվ որպես վերջաբան կցանկանայի նշել, որ մեր ամենասիրելի թիմը՝ Ինտերը , 2013-2014 մրցաշրջանից կսկսի նոր էջ, որը խոստանում է ուրախացնել և լավ էմոցիաներ պատճառել ամբողջ աշխարհի ԻՆՏԵՐԻՍՏՆԵՐԻՆ:ՈՒրեմն բոլորով CE SOLO L’INTER:

Դիտումներ: 1196 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Tigran   (28.08.2013 16:40) [Материал]
Islayi harcum haskacanq vor minchev official chlini petq chi barcradzaynel,hamarya exat gortarq er bayc chstacvec

2 Tigran   (18.07.2013 02:22) [Материал]
xndrem,bayc meka europayum lurj dirq zbaxacnelu hamar poxa petq aysinqn lurj transferner

1 tiko11   (17.07.2013 19:02) [Материал]
mersi blogi hamar !!! der xaxacoxner piti arnenq hatkapes ksiapashtpanutyunum ujex kentronakan kisapashtpana petq xax@ kazmakeprox.. lav kliner Modric liner

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz