Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 28 » Ովքեր պետք է լքեն Ինտերը
16:24
Ովքեր պետք է լքեն Ինտերը

Մրցաշրջանը մոտենում է ավարտին և ինչպես բոլորս ենք տեսնում և ցավում՝ մրցաշրջանը ձախողված է: Բայց ես այսօր չեմ խոսի ձախողումների պաճառների մասին, այլ այն ֆուտբոլիստների, ովքեր չպետք է լինեն Ինտերի կազմում մյուս մրցաշրջանում այս և այն պատճառներով:

 

Սկսենք պաշտպաններից. Ինտերի ամենաթույլ կողմը այս մրցաշրջանում դա պաշտպանությունն է:Աջ եզրային պաշտպան Ջոնատանը, ով ողջ մրցաշրջանը անցկացրեց լազարեթում արդեն 29 տարեկան է և ոչ միշտ է աչքի ընկել հուսալի խաղով: Եվ դեռ հարց է, թե արդյոք կկարողանա այդքան լուրջ վնասվածքից հետո իր առաջվա խաղը  ցուցադրել: Մեկ այլ եզրային պաշտպան՝ Դոդոն, երբ տեղափոխվեց Ինտեր շատ լավ տպավորություն էր թողնում իր խաղով, իսկ հետո սկսեց անկում ապրել, և ստիպված, Մանչինին Ինտեր հրավիրեց Սանտոնին: Վիդիչը՝ տեղափոխվելով Ինտեր, չի կարողանում իր որակները ցույց տալ կամ արդեն դրանք չկան այս տարիքում: Այս ցուցակին պետք է ավելացնել նաև Անդրեոլիին և Կամպանյարոին: Ժուան Ժեսուս-Ռանոկիա զույգից նախապատվությունս կտամ Ժուանին, ով ավելի հուսալի և կայուն է հանդես գալիս:

Վաճառել` Վիդիչ, Ջոնատան, Դոդո, Կամպանյարո, Անդրեոլի, Ռանոկիա (ուժեղ պաշտպան ձեռք բերելու դեպքում):

 

Կիսապաշտպաններ. Այստեղ լավ գումարներ ձեռք բերելու համար կարելի է վաճառել Գուարինին, հետագա գնումների համար: Կուզմանովիչին և Ժոել Օբիին հարկավոր է հնարավորինս թանկ գներով վաճառել:

Վաճառել` Կուզմանովիչ, Օբի, Գուարին (ոչ պակաս 15մլն)

 

Հարձակման գիծ. Ինչպես արդեն գիտենք Ինտերը չի պատրաստվում երկարաձգել կամ գնել Պոդոլսկուն և Բոնացոլին տեղափոխվում է Սամպդորիա՝ վարձավճարով: Ինտերի մեկ այլ հարձակվող Ռոդրիգո Պալասիոն  արդեն 33 տարեկան է և արդեն առաջվա պես արդյունավետ չէ, դեռ ավելին, եզրափակիչ փոխանցումներից նույնպես կաղում է, չնայած այն բանին, որ շատ է աշխատում խաղադաշտում, բայց միայն դրանով թիմը չի կարող հաղթանակներ գրանցել:

Վաճառել` Պալասիո, Պոդոլսկի (հեռանում է),  

 

Հաջորդ բլոգում կխոսեմ, թե ովքեր պետք է միանան Ինտերին

Դիտումներ: 1065 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 arm_lev   (28.04.2015 22:13) [Материал]
Gnalu en Jonathan@, Dodon varcvchar, Andreolin, Felipen. Juan@ 50/50. Vidich@ 99% mnaluya.

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz