Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 24 » Պրոյեկտ
20:36
Պրոյեկտ
Հետևալով այս մրցաշրջանին՝ կհասկանանք,որ եղան և՛ լավ, և՛ վատ ժամանակաշրջաններ: Սկսվեց կառուցվել նոր թիմ ,հետո փոխվեց ակումբի նախագահը: Հունվարյան տրանսֆերային պատուհանը կարելի է հաջողված համարել՝ Ինտերը ձեռք բերեց Էռնանեսին, Դ՛Ամբրոզիոյին և համաձայնության եկավ Վիդիչի հետ, որպեսզի նա միանա Ինտերին եկող մրցաշրջանում:

 Էռնանեսը թոփ ֆուտբոլիստ է, և նրա միանալով Մացցարին ստացավ լավ համալրում և բալանսի բերեց թիմի խաղը: Դ՛Ամբրոզիոն  որակյալ ֆուտբոլիստ է և կարող է դառնալ շատ կարևոր ֆուտբոլիստ Ինտերի համար, իսկ Վիդիչը, ինչքան էլ  կորցրած լինի իր լավագույն խաղը, միևնույն է, նա միջազգային կարգի ուժեղ պաշտպան է:

Նայելով ապագային, կցանկանայի նշել, որ եթե Ինտերը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում մինիմում տեղ զբաղեցնել Սերիա Ա-ի թոփ-3 ում, ապա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պետք են մի քանի ուժեղ ֆուտբոլիստներ`

Դարպասապահ. Հանդանովիչին կարելի է վաճառել, այդ գումարը օգտագործել այլ դիրքերը ուժեղացնելու համար: Այդ դիրքում կարող է հանդես գալ Ինտերի սան Ֆրանչեսկո Բարդին:

Պաշտպանություն: Բացի Վիդիչից Ինտերին պետք է ևս մեկ երիտասարդ ուժեղ կամ գոնե խոստումնալից պաշտպան:

Եզրեր: Կարելի է Ջոնատանին հարմար գնով վաճառել, նրա փոխարեն օգտագործել մեր երիտասարդներին: Օրինակ, Մբայեյի թիմ վերադառնալով մյուս մրցաշրջանում՝ ինձ թվում է, կլուծվի եզրերի հարցը: 

Կիսապաշտպանություն: Ցանկալի կլիներ ձեռք բերել երիտասարդ, խոստումնալից հենակետային կիսապաշտպան, որն կունենա Կամբիասոյի նման  խաղաոճ: Ինչպես նաև վաճառել Կուզմանովիչին, ում խաղամակարդակը, իմ կարծիքով, չի համապատասխանում Ինտերին: Ավարտվում է նաև Մուդինգայիի և Մարիգայի պայմանագրերը ակումբի հետ, նրանք նույնպես չեն մնա Ինտերում:

Հարձակման գիծ: Հարձակման գծում պետք է և՛ ենթահարձակվող, և՛ կենտրոնական ՝ ուժեղ հարձակվող: 

Թիմը այս տարի կարող են լքել մի շարք հերոսներ, ինչպես, օրինակ Միլիտոն, Սամուելը, Կամբիասսոն:

 Իմ նշած բոլոր  համալրումները  պետք է լինեն կամ արդեն կայացած թոփ ֆուտբոլիստներ, կամ խոստումնալից երիտասարդ տաղանդավոր ֆոտբոլիստներ:Այս ամենը ունենալով ՝ մյուս մրցաշրջանում կարող ենք պայքարել և՛ թոփ-3-ի, և՛ սկուդետտոյի համար:

Իսկ հետագայում այս ամենը ավելի կարելի է ամրապնդել և զարգացնել պրոեկտը ՝ 2015-2016 մրցաշրջանում լուրջ ուժ դառնալով նաև Եվրոպայում: Հուսով ենք և սպասում ենք: Ինտերը այն թիմն է, որ միշտ պետք է լինի համաշխարհային ֆուտբոլի բարձունքում:

ՖՈՌՑԱ  ԻՆՏԵՐ!!!!!!!


Տիգրան Վարդանյան՝ հատուկ FcInter.am-ի համար
Դիտումներ: 1374 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Tigran   (26.02.2014 22:26) [Материал]
dra hamar em anuny drel proekt,isk evropayum lurj ujdarnalu hamar grel em vor myus tarin gumarac taria r tari amrapndumner,isk mnacacy jamanaky cuyc kta busineesy inch dzev kazdi,inc tvuma lava linelu,amend epqum jamanakic araj chancnenq,xndrem hamel

3 tiko11   (26.02.2014 00:51) [Материал]
Mersi blogi hamar...

ete karcum eq vor es hamalrumner Interin tuyl ktan lurj nvachumneri hasnel apa sxalvum eq jox jan. asem xi baci Interi "tetev" u "suti" uexacumneric ujexanum en nayev potencial konkurentnery u Intery piti vochte 1 qayl ani ayl 3 vor texic araj gna, bayc esorva Intery vochte araja uzum gna ayl uzuma mi qni tari ashkis mi texum mnal u biznes anel et anvan tak. minchev lurj gumarner chdnen u lurj futbolistner charnen chen kara lurj ardyunqneri hasnen mi hat Hernanesov ban ches poxi piti lriv dirqum et kargi u aveli ujex futoblistner xaxan vor scudetoi hamar payqarenq

2 Tigran   (26.02.2014 00:38) [Материал]
xndrem,dzez mersi kardalu u gnahatelu hamar,es inch vor kisakonspekt tarberakov uzeci nerkayacnem,amen depqum petqa uneneal proekt dra haamr em anuny senc grel,isk Interum skzbnakan es amarvanic mi qani lurj ujexacumnery myus tari kberen Italiayum lurj ardyunqneri u kazmavorvac lav timi,isk arden dra myus tarum eli bacer lracnelov u eli lav xaxacoxner petqakan stanalov kuneenaq europayum uj unecox tim

1 ashxen91   (25.02.2014 21:05) [Материал]
Շատ շնորհակալություն հերթական բլոգի համար,

Սպասենք էս ամառ պետք է , որ լուրջ տեսնենք պրոյեկտը ապագա Ինտերի! իրոք հիմա շատ խաղացողներ ունենք, որ չեն համապատասխանում թիմի մակարդակին, հերիք չի, մի բան էլ մեկնարկային կազմում են ամեն խաղ, սպասենք լավ փոփոխությունների

Ֆորցա Ինտեր 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz