Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 25 » "Երազանքին" մոտ...
21:09
"Երազանքին" մոտ...
Մեկ ամիս առաջ Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը Ինտերի համար երազանք էր թվում, բայց մրցաշրջանի ավարտին նրանք կարող են դառնալ հերոսներ: Ճիշտ է Ինտերը միշտ պայքարում է ավելի բարձր հորիզոնականների հաամր, սակայն այս տարին ձախողած կարելի է համարել: Միակ մխիթարանքը "ինտերիստների" համար կլինի 3րդ հորիզոնականը: Տվյալ պահին Ինտերը հավասար միավորներ ունի Ուդինեզի հետ և կիսում է 5րդ հորիզոնականը: Ընդամենը 3 միավոր է նրանց բաժանում 3րդ տեղից: Պետք է նշեմ, որ 3րդ հոզիանականում գտնվող Լացիոն(55 միավոր) վերջին ժամանակներում հաջող հանդես չի գալիս և 2 կարևոր հանդիպում ունի` Ուդինեզեի(52) և Ինտերի(52) հետ: Մյուս հավակնորդը 3րդ տեղի համար դա Հռոմի Ռոման է (50), որն էլ իր հերթին կմրցի Լացիոյին ամենամոտ գտնվոսղ` Նապոլիի հետ(54):

Երիտասարդ մարզիչ` Անդրեա Ստրամաչիոնին կարող է դառնալ իսկական հերոս, եթե հաջողի նրան անել այն ինչ չէր ստացվում մյուս մարզիչների մոտ: Դրանով նա կարող է ապահովվել իր տեղը մյուս մրցաշրջանում Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մարզիչը Ինտերի հետ դեռ պարտություն չի կրել և հինգ անցկացված խաղերում վաստակել 11 միավոր: Հիշարժան է Ուդինեզեի հետ խաղը(1:3), որն ավելի մոտիկացրեց Ինտերին մրցաշարային աղյուսակի վերևի հատավածին:

Ի՞նչ կտա 3րդ հորիզոնականը Ինտերին:

Առաջին հերթին դա թիմի վարկանիշը պահելու խնդիրն է, քանզի Չեմպիոնների Լիգան Եվրոպայի ամենա հեղինակավոր մրցաշարն է: Ինտերին մենք միշտ սովոր ենք միշտ տեսնել այդ մրցաշարում:

Եթե Ինտերը գրավի 3րդ հորիզնականը, ապա տրանսֆերային պատուհանի մարտավարությունը այլ կերպ կլինի և հավանականությունը ավելի շատ է լուրջ տրանսֆերներ կատարելու համար:

Ինտերը չի ունենա այն խնդիրը, որ սովորաբար պատահում է այլ ակումբների հետ` ֆուտբոլիստ գնալու ժամանակ, երբ տվյալ ֆուտբոլիստը հրաժարվում է տեղափոխվել այն ակումբը, որն չի մասնակցում Եվրագավաթների:

Եվ իհարկե բոլորս գիտենք, որ Չեմպիոնների Լիգան մեծ փողեր է բերում ակումբին, որն էլ նպաստում է թիմի վերելքի վրա:


Ահա թե ինչու է, ներաձուրիների համար այդքան կարևոր մասնակցել Եվրոգավաթներին:

Բոլոր ինտերիստները հավատում են Ինտերին և միշտ կլինեն նրանց կողքին, ինչ էլ, որ պատահի:

Մովսիսյան Տիգրան
fcinter.am

Դիտումներ: 1588 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 151 2 »
15 Hako   (25.06.2012 02:35) [Материал]
ay hima arden amen inch parza de het naeq u nerkan naeq inch LC? inch 3-rd tex??? lav hima el arden apagayin naeq 49

14 Hako   (08.05.2012 02:43) [Материал]
ete iharke 3-rd texum chaytnvenq eli 49

13 Hako   (08.05.2012 02:41) [Материал]
Tik jan hima es tari 6-rd texov menq evropa liga enq xaxalu..arden et hastata

12 tiko11   (06.05.2012 14:25) [Материал]
che axper..4-5rd texern en Evropa liga xaxum

11 Hako   (06.05.2012 02:09) [Материал]
seria-a.ru um nshaca vor 4-6 rd texern en evropa liga xaxum dra hamar kaskac @ngav mejs....bayc lav kliner vor tenc liner

10 tiko11   (06.05.2012 01:53) [Материал]
1-2 texer@ CL liga miangamic..3rd tex@ 3rd pul CL..4-5 Evropa liga

9 Hako   (06.05.2012 01:42) [Материал]
amen saytum mi bana grac

8 Hako   (06.05.2012 01:41) [Материал]
joxovuuurd uva indz mihat 100% asum vor texern en evropa liuga xaxum

7 ashxen91   (06.05.2012 01:02) [Материал]
eee vonc eq patkeracnum CL aranc Interi??? es chem karum, havats chi galis....

6 Hako   (06.05.2012 00:14) [Материал]
erazanq@ prcav.....cavota vvor uxaki Lc uxaegir@ erazanqa INteri nman timi hamar...aveli cavota en vor mtacum es vor daje evropa liga karoxa chxaxanq xaytarakutyuna 101

1-10 11-15
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz