Աշխարհի 2002 թվականի արաջնություն - այդ ժամանակվանից էլ սկսեցի սիրել ու ապրել ֆուտբոլով: Այդ տարի ես երկրպագում էի Բրազիլիայի հավաքականին, քանի որ այնտեղ էր խաղում այդ ժամանակների ֆուտբոլի աստղը՝ ՌՈՆԱԼԴՈՆ: Բրազիլիան դարձավ աշխարհի չեմպիոն և ես ավելի շատ սկսեցի սիրել Ռոնալդոյի խաղը: 2003 թվականից սկսեցի դիտել արդեն իսպանյայի առաջնությունը և երկրպագում էի Մադրիդի Ռեալին: Արքայական ակումբն այդ տարիներին բավականին ուժեղ էր ու բոլոր դիրքերում խաղում էին համաշխարային աստղեր՝ Ռոնալդո, Ռոբերտո Կառլոս, Զիդան, Ռաուլ, Ֆիգու, Բեքհեմ և այլոք: Ես դեռ նոր էի հետևում ֆուտբոլային աշխարհին ու նույնիսկ գաղափար չունեի Իտալիայի Ա Սերիայի մասին, քանի որ հնարավորություն չունեի դիտել Արմենիա հերուստաընկերությունը:
2004 թվականին արդեն հետևում էի իտալական ֆուտբոլին և այդտեղից էլ սկսվեց իմ Ինտերիստի պատմություն: Ես միանգամից սիրահարվեցի կապույտ ու սև գույներին և սկսեցի հետևել Ինտերի բոլոր խաղերին. Սիրահարվեցի Ադրիանո - Վիերի - Մարտինս եռյակին, երբեք չեմ մոռանա Միխայլովիչի տուգանային հարվածները: Այդ ժամանակ արդեն մոռացել էի Մադրիդի Ռեալի մասին՝ մտքումս միայն Ինտերն էր: Որպես Ինտերիստ իմ առաջին Սկուդետտոն հաղթելով (Ինտերի թվով 15-ը)՝ ուրախությանս չափ ու սահման չկար:
2009 թվականին հուլիսին Լոս Անջելեսի "Rose Bowl'' մարզադաշտում արդեն իմ աչքերով դիտում էի Ինտերի խաղը: Ժոզե Մոուրինյոյի Ինտերը ընկերական հանդիպում անցկացրեց Անչելոտիի Չելսեի հետ ու, ցավոք, պարտվեցինք 2-0 հաշվով: Ինձ համար շատ ծանր էր տեսնել, թե ինչպես է իմ աչքի առաջ պարտվում սիրելի թիմս: Հաջորդ տարին իմ կյանքի, և հավանաբար բոլոր Ինտերիստների կյանքի, ամենաերջանիկ տարին էր՝ Ինտերը հաղթեց Տրիպլետը ու դարձավ միակ Իտալական ակումբը, որին հաջողվել է անել դա: Չեմպիոների Լիգայի հաղթանակը աշխարհի բոլոր Ինտերիստների երազանքն էր՝ 45 տարի անց մենք կրկին Եվրոպայի լավագույն ակումբն ենք: Երբեք չեմ մոռանա այդ հանդպումը!
2010 թվականից հետո, ցավոք, թիմը անկում ապրեց, բայց ես երդվում եմ մնալ միշտ Ինտերիս կողքին և հավատում եմ, որ Էրիկ Թոհիրը մեզ նորից կվերդարձնի իրական Ինտերը, այն Ինտեր, որը միշտ իր պատմության մեջ պայքարել է մրցանակների համար: Հուսով եմ 2014/2015 մրցաշրջան հաջող կդասավորվի մեզ համար:
Forza MY FC LOVEnazionale<3
Ինտերի ամենա ցավալի պարտությունը, որ ես տեսել եմ, դա 2011 թվականի Չամպիոներին Լիգայի խաղարկությունում կրած պարություններ, երբ տանը 2-5 հաշվով պարտվեցինք գերմանական Շալկեին:
Իսկ ամենատպավորիչ հաղթանակը 2010 Չամպիոների Լիգայի եզրափակիչ Ինտեր-Բավարիա 2:0, 2006-ի Իտալիայի Սուպերգավաթի Ինտեր - Ռոմա 4:3 և 2010-ի Ա Սերիայի Ինտեր-Միլան 4:0 հանդիպումները:
Մենուա Սինանյան
|