Գլխավոր էջ » 2012 Հուլիս 16 » Խաղ առանց կանոների
18:20 Խաղ առանց կանոների |
Խաղ առանց կանոների Ուզում եմ խոսել Ժուլիո Սեզարի, Լուսիոյի մասին: Կարծում եմ՝ իսկական ինտերիստը չպետք է անտարբեր անցնի այս անուները կարդալիս: Կասկած չկա, որ նրանք բոլորն էլ խաղացել են (ոմանք դեռ շարունակում են խաղալ) նվիրումով, տվել են իրենց թմին իրենցից բխող ամեն ինչ, յուրաքանչյուր էմոցիա տվել և կիսել են Ինտերի համար՝ անձնազոհաբար: Իսկ ինչու եմ հենց այս հինգին նշում? Կարծում եմ, որ Ինտերի 2006-2010թթ. հաջողություների հիմնասյունը հենց նրանք էին: Չէ՛, ես չեմ մոռանում Սնեյդերին, Միլիտոյին, Իբրահիմովիչի, Ադրիանոյին, Սամուելին և այլն, իհարկե, նրանք էլ ունեն իրենց մեծ կշիռը, բայց, արի ու տես, որ 2012թ. ամենաշատը հենց նրանց վրա ազդեց՝ իր տնտեսական երեսով, սերնդափոխության ֆունկցիայով և այլ գործոններով: Լուսիո . Ինտերում խաղացել է 2009-2012թթ., հաղթել է թիմի հետ Իտալիայի գավաթը 2 անգամ (2010, 2011), Ինտալիայի Ա Սերիան 1 անգամ (2010), Իտալիայի սուպերգավաթ 1 անգամ (2010), Չեմպիոնների լիգա 1 անգամ (2010), Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն 1 անգամ (2010): Շատ ֆուտբոլիստներ կերազեն ունենալ այսպիսի տիտղոսներ, այսպիսի կարիերա: Ինտերը տվեց այս ֆուտբոլիստին այդ ամենը: Ինտերը հարգեց Լուսիոյի հաղթանակի համար տված յուրաքանչյուր շունչը, քայլը, սանտիմետրը: Ինտերը Լուսիոյի հետ վարվեց այնպես, ինչպես պետք է վարվել իսկական լեգենդի հետ. Փոխհամաձայնության գալով՝ երկու կողմերը խզեցին պայմանագիրը, որպեսզի Լուսիոյի համար, արդեն մարող կարիերան այլ ակումբում շարունակելու դժվարություններ չլինի: Ինտերը հարգեց նրան: Բայց... Բայց ֆուտբոլիստը ուրիշ պատասխան տվեց: Պատասխան? Հահա... Հարված էր դա, այլ ոչ թե պատասխան: Բոլորիտ է հայտնի Լուսիոյի Յուվենտուսի հետ երկու տարվա պայմանագրի տեսքով <<պատասխանը>>: Չեմ ուզում խոսել այդ առիթով Լուսիոյի մեկնաբանությունները. դրանք, ինձ թվում է, պետք է տհաճություն պատճառի յուրաքանչյուր ինտերսիտի (դրանց հավաստի լինելը չեմ քննարկում, որովհետև Յուվենտուսի խաղացող դառնալը արդեն հաստատում են մեկնաբանությունների հավաստիությունը): Ես ինտերիստ եմ, ու իմ ինտերսիտ լինելը համարում եմ մի խաղ, որի մասնակիցները պետք է համարել դավաճան այն մարդուն/մարդկանց, ովքեր կհամալրեն հակառակորդի շարքերը՝ առանց հարգելու իրենց իսկ կյանքի պատմությունը: Այնպես որ, Լուսիոյի մասին իմ պատկերացումները 1800-ով փոխվեցին ու պաշտպանը (ում խաղը, ի դեպ, ինձ բավականություն էր պատճառում), որը իմ կարծիքով լավագույն էր իր դիրքում, դարձավ ուղղակի ոււժեղ խաղացող հակառակորդի թմում: Ցավալի է, բայց ոչ բոլորն են Ձանետտի: Ժուլիո Սեզար . Ինտերում է արդեն 7 տարի՝ 2005թ.-ից: Այդ ընթացքում նա թիմի հետ նվաճել է Իտալիայի Ա Սերիան 4 անգամ, Իտալիայի գավաթը 3 անգամ, Իտալիայի սուպերգավաթը 4 անգամ, Չեմպիոնների լիգան 1 անգամ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն 1 անգամ: Նաև ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն դարպասապահ 2010թ. և Սերիա Ա-ի լավագույն դարպասապահ 2009թ.-ին: Բայց, իմ համար, Ժուլիոյի ամենամեծ նվաճումը եղել է բոլոր ինտերիստների սիրո ու հարգանքի նվաճումը: Նա անձամբ իմ համար 21-րդ դարի Ինտերի խորհրդանիշ–ֆուտբոլիստների շարքում պետք է լինի: Նա ֆուտբոլիստ է, ով բացի իր անհավատալի սեյվերից, Ինտերին տվել է իր հոգին, նվիրումը ու հետ չի վերցրել այն: Նա իրեն պատժում էր, երբ որևիցե խաղի ժամանակ սխալ էր լինում, իհարկե, պատիժը դաժան չէր (Ժուլիոն այդ օրերին ոտքով էր գնում տուն), բայց այստեղ կարևորը պատժի դաժանությունը չէ, այլ սերն ու հարգանքը սեփական ակումբի, երկրպագուների նկատմամբ: Պարտավոր ենք հիշել 2010թ. Չելսիի հետ խաղը Չեմպիոնների լիգայում, երբ ընդհամենը մի քանի օր առաջ Ժուլիոն վթարի էր ենթարկվել և կապտուկներով էր դուրս եկել դարպասը պաշտպանելու: Այդպիսի մարդիք պետք է հիշվեն, նրանք են մնայուն, նրանցով է ներաձուրի ծառը ջրվում: Բայց... կրկին բայց... Այս անգամ կյանքն է անարդարացի վարվում և ցավոք, այս կյանք ասվածը որսի է դուրս գալիս միայն քաղցրի հետևից, կյանք ասվածը սիրում է լավ պտուղ ուտել, ինքն էլ է մեզանից յուրաքանչյուրի նման ընկնում լավի հետևից, ընկնում հենց իրեն՝ կյանքին, զարդարողի հետևից: Բոլորիտ հայտնի է, թե Ինտերը ինչ <<պատասխան>> տվեց Սեզարին: Ինտերը Ժուլիոյին ուրիշ ճանապարհ առաջարկեց, որը թիմի հետ չէ: Ինտերը զոհեց Սեզարին ներկա տնտեսական պայմաններին: Իսկ Ժուլիոն կարծում էր, որ բոլոր խոսակցությունները ուղղակի բանբասանքներ են... Կարծում? չէ՛, հույս ուներ, վախենում էր... Ես ինտերսիտ եմ, ու իմ ինտերիստ լինելը համարում մի խաղը, որի կանոնների մեջ է մտնում պահել ու հիշել Ժուլիո Սեզարի նման կուպույտ-սև հոգի ունեցող Մարդ-ֆուտբելիստներին: Նա, իմ կարծիքով, լավագույն դարպասապահն էր աշխարհում, և իմ կարծիքը նա չի փոխել: p.s. Իզուր չեմ ընդգծել <<պետք է>> և <<կանոների մեջ է մտնում>> արտահայտությունները: Խաղի կանոներից դուրս գալ հնարավոր չէ, իսկ թե ինչպես խաղալ որոշում է յուրաքանչյուր խաղացող: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 8 | |||||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |