Խավիեր Զանետտին ծնվել է 1973 թվ. Օգոստոսի 10-ին Արգենտինայում, Ինտերում խաղում է 1995-1996 թվ. մրցաշրջանի սկզբից: Իմ մանկության ֆուտբոլիստներից, որին սիրել եմ մանկուց, երբ սկսել եմ հետևել եվրոպական ֆուտբոլին: Երբ փոքր էի, այն ժամանակ միայն ՆՏՎ-ն էր, որ ցույց էր տալիս Չեմպիոնների լիգայի հանդիպումները և ՕՌՏ-ն ՈՒեֆայի գավաթի Հանդիպումները: Այն ժամանակ միշտ հետևում էի ֆուտբոլային նորություններին, Ինտերի խաղերին: Հիշում եմ, երբ նորություններով լսեցի, որ Ինտերը պարտվել է Շալկեին ՈՒեֆայի Գավաթի եզրափակիչում: 1-ին խաղը, որ ամբողջությամբ նայեցի Ինտեր-Սպարտակ հանդիպումն էր՝ 1997-1998 թվ. ՈՒեֆա գավաթի կիսաեզրափակիչ 1-ին հանդիպումը: Հիշում եմ խաղը վարում էր Գուսևը, և նրա խոսքերը.
- Սպարտակը այսօր խաղում է աշխարհի հավաքականի դեմ: Ինտերի այդ խաղի մի քանի ֆուտբոլիստներ՝ Ռոնալդո, Սամորաննո, Ջորկայեֆ, Տարի Բո Վեսթ, Պալյուկա, Կոլոնեզե, Զե Էլլիաս, ավագ Բերգոմմին և իհարկե Զանետտին: Խաղը ուշ էր սկսվում և ինձ համար ձայնագրել էին այդ խաղը, և՜ 1-ին և՜ 2-րդ խաղում հաղթեց Ինտերը՝ նույն 2-1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ 3-0 հաշվով հաղթեց Լացիոյին և նվաճեց Ուեֆայի գավաթը: Լացիոյի հետ եզրափակիչ խաղում 2-րդ գոլը խփեց Զանետտին: Գերազանց և գեղեցիկ գոլ, այդ օրվանից Զանետտին ավելի ամրապնդվեց իմ մեջ: Դա Զանետտիի 1-ին միջազգային նվաճումն էր Ինտերում:
Ես ինչ հիշում եմ միջազգային ֆուտբոլը, ինչ հիշում եմ ինձ, հիշում եմ նաև լեգենդ Զանետտիին: Ֆուտբոլային լեգենդ, Ինտերի ավագը՝ Զանետտին, արդեն 18 –րդ մրցաշրջանն է անցկացնում Ինտերում, և սա ամենևին էլ վերջին մրցաշրջանը չէ: Զանետտին արդեն Ինտերի պատմության մեջ ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է՝ 800 խաղը նա գերացանցեց մրցաշրջանի սկզբում: ԻԼ ԿԱՊԻՏԱՆՆՈՆ միշտ է խաղում, գրեթե առանց դադարի: Ա սերիայում խաղերի քանակով նա միայն զիջում է Մալդինիին, բայց հաշվի առնենք, որ Մալդինին Միլանի սան է և ավելի վաղ տարիքից է խաղացել Միլանում: Նա նվիրված է Ինտերին, նվիրված է մեզ՝ Ինտերի ֆաներին: Ինտերը ուղղակի նրա կյանքի մի մասն է, նրա սրտում է և արյան մեջ: Այսօր Զանետտին 39 տարեկան է՝ ավելի ճիշտ, մոտ կես տարի է մնում նրա 40 ամյակին, բայց նրան նայելով՝ ուղղակի հինաում ես: 23 տարեկան ֆուտբոլիստները կամ նրա տարիքի կեսը ունեցող ֆուտբոլիստները ուղղակի չեն կարողանում հասցնել նրա հետևից՝ ավելի ճիշտ կլինի ասել, Զանետտին հետ լինելով տարածության մեջ նույնպես գերազանցում է նրանց: Չգիտեմ էլ ինչ ասել Զանետտիյի մասին՝ միայն բառերով չես կարող նկարագրել ԻԼ ԿԱՊԻՏԱՆՆՈՅԻՆ:
Ի վերջո 2010 ին մենք հաղթեցինք Չեմպիոնների լիգան, և հիշում եմ Զանետտիի արցունքները: Նա արժանի է բոլոր հաջողություններին:
Զանետտին ունիվերսալ է, միայն այս ընթացքում չի խաղացել հարձակվողի և դարպասապահի դիրքում, բայց ինձ թվում է, եթե կարիք լինի այդ դիրքում էլ կուրախացնի մեզ:
Զանետտիի մասին, որպես մարդ էլ կարելի է խոսել: Նա ունի բարեգործական ֆոնդ, օգնում է Արգենտինայի երեխաներին: Նա ունի լավ ընտանիք՝ լավ հայր է և լավ ամուսին: Նա միշտ նշում է.
- Աշխատասիրությունը և համեստությունը երկար և հաջողված ճանապարհ անցնելու գրավականներն են:
Զանետտիի մասին միայն խոսքերով չեմ կարող արտահայտվել, նա լեգենդ է, օրինակելի ֆուտբոլիստ, լավ ավագ և………: Զանետտին եղել է, կա և միշտ կմնա Ինտերիստների, ֆուտբոլասերների և ֆուտբոլային մարդկանց սրտերում: Հուսով եմ Զանետտին դեռ ամենաքիչը 2 տարի կխաղա ու կուրախացնի, լավ էմոցիաներ կտա բոլորիս: Զանետտիյի մկանները երկաթից են: Մենք բոլորս քեզ սիրում ենք լեգենդ ԶԱՆԵՏՏԻ կամ ԻԼ ԿԱՊՏԱՆՆՈ:
Զանետտիյի խոսքերից.
Javier Zanetti: "You can win, lose, have thousand of trophies but when football is over, what remains is only you as a person."
- Դու կարող ես հաղթել, պարտվել, ունենալ հազարավոր մրցանակներ, բայց երբ ֆուտբոլը վերջանա, ի՞նչ է մնում՝ միայն դու որպես մարդ:
JAVIER ZANETTI-FOREVER YOUNG
Տիգրան Վարդանյան հատուկ FcInter.am-ի համար
՝
|