Ինտեր 1-3 Ռոմա Գոլեր՝ Կասսանո 46' - Ֆլորենցի 15', Օսլվալդո 22' (2-րդ), Մարկինյո 36' (2-րդ) Զգուշացումներ՝ 16՛ Դեստրո, 33՛ Գուարին, 47՛ Ռանոկկիա, 65՛ և 91՛ Օսվալդո, 77 Ստեկելենբուրգ Հեռացումներ՝ 91' Օսվալդո
Իտալիայի Ա Սերիայի
2-րդ տուրում հանդիպել էին Իտալական երկու գրանդ ակումբներ` Միլանի Ինետրը և Հռոմի
Ռոման: Հռոմեացիները առաջին տուրում միավորներ էին կորցրել Կատանիայի հետ խաղում, իսկ
Ինտերը վստահորեն առավելության էր հասել Պեսկարայի դեմ:
Ինչպես և կանխատեսվում
էր հանդիպումը շատ ինտրիգային և թեժ ստացվեց: Ֆուտբոլիստները իրենց չէին խնայում յուրաքանչյուր
գնդակի համար: Երկու թիմերը ակտիվ սկսեցին հենց հանդիպման մեկնարկից և կարիք չունեցան
ուսումնասիրելու միմյանց: Ռոմայի մարզիչ Զ. Զեմանը ընտրել էր 4-3-3 մարտավարությունը,
որը պայմանական էր, իսկ Ինտերի գլխավոր մարզիչ Ա. Ստրամաչիոնին 4-3-2-1 մարտավարությամբ
էր խաղում: Արդեն իսկ խաղի 16-րդ րոպեին հռոմեացիների ավագ Ֆ. Տոտտիի փոխանցումից հետո
տուգանային հրապարակում մեն մենակ մնացած Ֆլորենցին գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը,
ծանր իրադրության մեջ դնելով տան տերերին: 2 րոպե անց Ինտերի նախկին ֆուտբոլիստ Մ.
Դեստրոն Նագատոմոյի նկատմամբ կոպիտ սահընկում կատարելու համար զգուշացվեց: Այնուհետև,
Ռոման խաղում էր երկրորդ համարով և փորձում հակագրոհներ կազմակերպել: Խաղի գլխավոր
մրցավար` Մ.Բերգոնցին շատ կասկածելի 11 մետրանոց չնշանակեց Ռոմայի դարպասին, երբ Միլիտոն
մեն մենակ մնաց դարպասապահի դիմաց և շրջանցելով նրան վայր ընկավ դարպասապահի օգնությամբ:
Ռոման մեծ կորուստ ունեցավ հենց առաջին խաղակեսում, որտեղ Դե Ռոսսին վնասվածք ստացավ
և փոխարինվեց Մարկինյոյով: Առաջին խաղակեսի միջնամասում ձախ եզրում Նագատոմոն հիանալի
անցում կատարեց և ցավոք հարվածը շեղ ստացվեց: 33-րդ րոպեին տան տերերից զգուշացվեց
Գուարինը՝ կոպիտ խաղի համար: Իսկ խաղակեսի վերջում Ներաձուրիները կարողացան հավասարացնել
հաշիվը, Կասսանոյի հարվածից հետո գնդակը դիպավ Ռոմայի պաշտպանի` Բուրդուսույի ոտքին,
այնուհետև դարպասապահի գլխավերևով հայտնվեց դարպասում: Սա Կասսանոյի առաջին գոլն էր
Ինտերի կազմում, այն էլ շատ կարևոր խաղին:
Երկրորդ խաղակեսում հրոմեացիները
ակտիվ սկսեցին խաղը և 47-րդ րոպեին Օսվալդոյի հարվածը շեղ է ընթանում: Բայց դա երկար
չտևեց և Ինտերը նորից խաղում էր առաջին համարով և մի քնաի հիանալի հնարավորություն
ուներ դարպասը գրավելու, հատկապես Գուարինը, որի հարվածը պաշտպանները կասեցրեցին:
50-րդ րոպեին Ինտերի կազմում տեղի ունեցավ փոփոխություն, առաջին խաղակեսի հերոսներից
մեկի` Կասսանոյի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Պալասիոն: Խաղի տեմպն աայնքան բարձր է,
որ գնդակն մեկ վարկյան անգամ չէր կանգնում դաշտի կենտրոնում: Հարվածների տարափ մեկը
մյուսի հետևից երկու թիմերի դարպասին, բոլորն անարդյունք: Ռոմայի հերթական կորուստը,
Բալցարետին վնասվածք է ստանում և փոխարինվում Տադեիյով: Ինտերի կազմում իր առաջին խաղն
է անցկացնում Ալվարո Պերեյրան և հենց նրան է փոխարինում Ստրամաչիոնին՝ 60-րդ րոպեին
խաղադաշտ դուրս բերելով Կամբիասսոյին: Իսկ քիչ անց հակագրոհ կազմակերպեցին հռոմեացիները,
և նույն Տոտտիի հիանալի փոխանցումից հետո Օսվլադոն մեն մենակ մնաց դարպասապհի դիմաց
և Կաստելացցիի գլխավերևով գնդակն ուղղարկեց դարպասը: Սա սառը ցնցուղ էր ներաձուրիների
համար: Ինտերի բոլոր գրոհները ապարդյուն էին և եզրափակող հարվածը չէր հերիքում: Բայց
ի տարբերություն Ինտերի Ռոման կարողացավ իրացնել իր գոլային պահերը, Բալցարետեյի հիանալի
փոխանցումից հետո Մարկինյոն ձախ անկյունից գրավեց դարպասը, Կաստելացցին սխալ դիրք էր
ընտրել: Նույնիսկ Ինտերի երրրորդ փոփոխությունը` Կոուտինյոն Գարգանոյի փոխարեն, չօգնեց
տան տերերին հասնել արդյունքի: Այս երեկո ֆորտունան հռոմեացիների կողմն էր և նրանք
արժանի հաղթանակ տարան, չնայած երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի և ֆանտաստաիկ
ֆուտբոլ խաղացին:
Ինտեր: 12 Կաստելլացցի; 4 Զանետտի, 6 Սիլվեստրե, 23 Ռանոկիա, 55 Նագատոոմո; 14 Գուարին, 21 Գարգանո, 31 Պերեյրա; 10 Սնեյդեր, 99 Կասսանո; 22 Միլիտո. Պահեստայիններ: 27 Բելեչ, 32 Սինսիլլա, 7 Կոուտինյո, 8 Պալասիո, 19 Կամբիասսո, 25 Սամուել, 40 Ժուան Խեսուս, 41 Դունկան, 42 Ջոնատան, 88 Լիվայա. Մարզիչ: Անդրեա Ստրամաչիոնի.
Ռոմա: 24 Ստեկելենբուրգ; 23 Պիրիս, 29 Բուրդիսսո, 5 Կաստան, 42 Բալցարետտի; 77 Տաչիդիս, 16 Դե Ռոսսի, 48 Ֆլորենցի; 22 Դեստրո, 9 Օսվալդո, 10 Տոտտի. Պահեստայիններ: 1 Լոբոնտ, 55 Սվեդկաուսկաս, 3 Մարկինյոս, 7 Մարկինյո, 8 Լամելա, 11 Տադդեի, 15 Պյանիչ, 17 Լոպես, 26 Տալլո, 46 Ռոմագնոլի. Մարզիչ: Զնեդեկ Զեման
Մրցավար: Մաուրո Բերգոնցի
|