Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ |
Ինտերի նոր մարզադաշտը
08.06.2012, 00:34 | |
60 000 տարողությամբ մասնավոր մարզադաշտը կկառուցվի 4 տարում և հագեցած կլինի ամեն ինչով: 2-3 ամսվա ընթացքում ծրագիրը կմեկնարկի: Ինտերի նոր մարզադաշտի ծրագիրը պատրաստվում է իրագործման: Վերջնականապես: Եվս 2-3 ամիս և կարևոր և շատ սպասված նորություններ կլինեն, քանի որ Ինտերն այժմ սպասում է առաջին պաշտոնական քայլին, որը կդառնա խոշոր ներդրումը և ակումբին մեծ եկամուտներ կապահովի: Ինտերի նոր մարզադաշտը 2016 թվականին այժմ միայն ֆանտազիա չէ: Նոր` սև-կապույտ տան մոդելը արդեն կառուցվել էր մի քանի տարի առաջ, սակայն տնտեսական ճգնաժամը ստիպեց ակումբի ղեկավարությանը կանգնեցնել աշխատանքները և սպասել ավելի նպաստավոր ժամանակահատվածի, կամ ներգրավել հետաքրքրված ավանդատուների, ովքեր կկատարեն խոշոր ներդրումներ: Այժմ այդ ավանդատուները սկսել են թակել Ինտերի դռները: Առաջին հետաքրքրությունները եղան տրիպլետից մի քանի ամիս հետո, իսկ մի քանի շաբաթ առաջ նախագահ Մորատտին հանդիպեց չինական CRCC երգաթուղային շինարարական կոռպոռացիայի ղեկավարության հետ, այս չինական առաջատար ընկերությունը գիտի, թե ինչպես պետք է աշխատել նման մեծ շինարարական ծրագրերի վրա: Որպիսի իրականացվեն մարզադաշտի կառուցման աշխատանքները կան նաև այլ արդյունաբերական խմբերի հետաքրքրություններ և նրանց առաջարկները ուսումնասիրվում են Մորատտի ընտանիքի կողմից: Ինտերը նոր տան մասին մտածում է վերջին տասը տարիների ընթացքում:Առաջին մտքերը Մորատտիի գլխում ծագեցին 2002 թվականին, երբ Ներաձուրրիի նախագահը ծրագրում էր "Մեացցա” մարզադաշտի հիմնովին ռեկոնստրուկցիան, որն իր մեջ պետք է ներառեր մեծ հրապարակ, ռեստորանների բացում, կոմերցիոն և խաղային հրապարակներ ամբողջ կառուցվածքի ներսում: 2005 թվականին մի խումբ, որը գլխավորում էր նախագահի որդի և ակումբի փոխնախագահ `Անջելոմարիո Մորատտին, սկսեց աշխատել նոր կառուցվածքի վրա: Աշխատանքները դադարեցվեցին 2008 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով, իսկ ծրագրի հիմքը մնում է ամուր մինչ այսօր: Ի սկզբանե ընտրվել էին մոտ 30 տարածքներ, որոնք հարմար էին նոր մարզադաշտի կառուցման համար: արդյունքում ընտրությունը կանգ առավ 4 -5-ի վրա: Այդ տարածքներից են` Գրատոզոլիոն, Պոլեզելլոն, Պոցցանոն, Ռոգորեդոն և Ռեննո և Սետտիմո պարկերի միջև ընկած տարածքը: Կառույցի վերջնական տեղը կընտրվի մինչև սեպտեմբեր: Դրանից հետո կսկսվեն բանակցությունները հողերի գնման և սեպականաշնորհման հետ կապված: Կարևոր նախապայման է նաև, որ հնարավոր լինի մինչև մարզադաշտ հասնել մետրոպոլիտոնով, իսկ ռեստորանները և այլ ժամանցային վայրերը կառույցը գրավիչ կդարձնեն նաև շաբաթվա այլ օրերին, այլ ոչ միայն խաղերի օրը: 60 000 նստատեղ 4 տարում... Ինտերի նոր մարզադաշտի մոդելը կունենա 55 000 – 60 000 տարողություն եվրոպական վերջին չափանիշներին համապատասխան, և այն մարզադաշտերի օրինակով, որտեղ այցելել են Անջելոմարիո Մորատտին և նրա վստահված մարդիկ: Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր մարզադաշտի կառուցվածքը և տեսքը, ինչպես նաև ուսումնասիրել են որոշ ամերիկյան արենաներ, որոնք նվիրված են ֆուտբոլին, բասկետբոլին և որոշ այլ անգլիական կառույցներ, որոնք նախատեսված են կրիկետի համար: Մեծ հետաքրքրություն են առաջացրել "St. Jakob-Park”-ը Բազելում, "Etihad” մարզադաշտը Մանչեստերում , "Da Luz” –ը Լիսաբոնում, "Veltins Arena”-ն Գելսենկիրխենում և "Emirates”-ը Լոնդոնում: Ինչու 60 հազ. նստատեղ: Նպատակն այն է, որպիսի տոմսերի դեֆիցիտ առաջանա, քանի որ տրիբունաները միշտ լիքն են լինում և երկրպագուների կողմից տոմսերի մեծ պահանջարկ կա: Այսպես վարվեց նաև Յուվեն իր "Յուվեսնտուս” մարզադաշտի համար, որն ունի ընդհամենը 40 հազ. տարողություն: Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 200 – 250 մլն եվրո և չորս տարի կպահանջվի կառույցի համար, որն իր մեջ կներառի Sky Box, որը հնարավոր կլինի օգտագործել որպես գրասենյակային տարածություն շաբաթվա ընթացքում, կներառի կոմերցիոն հատվածներ` վարձով տարածքներ ռեստորանների համար, տարածքներ երեխաների համար և Ինտերի թանգարան: Բացի այդ մարզադաշտը կունենա նաև 3D էկրանով ցուցատախտակ կրկնապատկերների համար և WiFi ամբողջ տարածքում: Նոր մարզադաշտի տոմսերի "բում” գները մեծ եկամուտներ կբերեն ակումբին բյուջեին: Պարզ է նաև, որ նոր մարզադաշտից ստացված եկամուտները կգերազանցեն այժմ "Մեացցայից” ստացված եկամուտները, որը կազմում է 28 մլն եվրո: Այս կոնտեքստում շատ կարևոր կլինի նաև նոր նշանակված ղեկավարման գծով տնօրենի` Մարկո Ֆասսոների աշխատանքը, ով զբաղվել է "Յուվենտուս” մարզադաշտի կառուցման աշխատանքներով: Այս անհավանական թվացող նորությունը օրեցօր ավելի իրական է դառնում: FC Inter News-ին տված իր հարցազրույցում Մասսիմո Մորատտին հաստատել է նոր մարզադաշտ ունենալու Ինտերի նախագծի մասին տեղեկությունները և նշել, որ մոտ օրերս ավելի ստույգ տեղեկություններ կլինեն: Իսկ երեկ Corriere dello Sport-ի հաղորդմամբ, նախագահ Մորատտին հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիսապիայի հետ և քննարկել նոր մարզադաշտի կառուցման վայրը:
Fcinternews.it, fedenerazzurra.com
| |
Կատեգորիա: Հանդիպումներ | | |
Դիտումներ: 2019 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 21 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 21 | 1 2 » | |||||||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |