Գլխավոր էջ » Ֆայլեր » Հանդիպումներ |
Ինտերը ծնկի բերեց Յուվեին! Այս անգամ մրցավարներն անզոր էին
03.11.2012, 03:27 | |
Յուվենտուս 1 - 3 Ինտեր Գոլերը՝ Վիդալ 1, Միլիտո 59 (pen), 75, Պալասիո 90 Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում թուրինի Յուվենտուսը սեփական հարկի տակ ընդունել էր իր ոխերիմ թշնամի միլանի Ինտերին: Այս իտալական դերբին շատ կարևոր էր թե՛ թուրինցիների, և թե միլանցիների համար: Թուրինցիները անցած մրցաշրջանից ոչ մի պարտություն չէին տարել, իսկ միլանցիները նոր թիմ ստեղծելով վերադարձել են Սկուդետոյի համար պայքարին: Անդրեա Ստրամաչիոնին ուներ կադրային խնդիրներ, վնասվածքներ ունեին Ուեսլի Սնեյդերը, Ֆելիտպպե Կոուտինյոն, Դեյան Ստանկովիչը, Կրիստիան Կիվուն և Ջոել Օբին: Առաջին խաղակեսի հենց առաջին վարկյաներին Յուվեն բացեց խաղի հաշիվը, բայց եզրային մրցավարը չնկատեց 4 մետրանոց խաղից դուրս վիճակը, կարծես թե գիշերը անքնություն էր ունեցել, և Ինտերին դրեց շատ ծանր վիճակի մեջ: Առաջին 10 րոպեների ընթացքում Ինտերը ուշքի չէր գալիս և տան տերերը օգտվում էին և գրոհում մեծ ուժերով, բայց հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց: Այնուհետև Կամբիասսոն հյուրերի կազմից երկու անգամ փորձեց Բուֆֆոնի զգոնոնությունը: Հետզհետե թուրինցիները փակվեցին սեփական կիսադաշտում թույլ տալով Ինտերին գրոհել, Անտոնիա Կասսանոյի շատ վտանգավոր հարվածը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից: Ռանոկիան անվստահ էր գործում ետևի գծում և մի քանի անգամ թույլ տվեց Ջովինկոյին անցում կատարել և վտանգավոր պահ ստեղծել: Մրցավարը ևս մեկ անգամ աչք փակեց տան տերերի պաշտպան Լիխշտայների վտանգավոր խաղի վրա և նրան ուղղակի ներեց և ցույց չտվեց երկրորդ դեղին քարտը: Առաջին խաղակեսում հաշիվը կարող էր փոխվել, բայց երկու թիմերն ել չկարողացան իրենց պահերը օգտագործել: Երկրորդ խաղակեսը ավելի արագ, ավելի զգացմունքային և ավելի գոլառատ ստացվեց: 60րդ րոպեին՝ Միլիտոյի նկատմամբ խաղտման համար մրցավարը(դարպասների ետևի մրցավարի օգնությամբ) իրավացիորեն նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը, հաշիվը դարձնելով 1-1: Այնուհետև շատ տհաճ դրվագ եղավ, երբ խաղադաշտը լքում էր Անտոնիո Կասսանոն, տան տերերի երկրպագուները վանկարկում էին "Պետք է խաղալ մեծ սրտով", ակնարկելով Կասսանոյի սրտի կաթվածքը, որն նա ունեցել էր դեռ Միլանի տարիներում: Այս ամենը ավելի զայրացրեց Ինտերիստներին և նրանք նետվեցին առաջ, Ստրաամչիոնիի փոփոխությունը աշխատեց և փոխարինման մտած Ֆրեդի Գուարինի հիանալի անցումից և հուժկու հարվածից հետո Բուֆֆունը ետ մղեց այն, որից հետո վրա հասած Դիեգո Միլիտոն հաշիվը դարձրեց 1-2: Թուրինցիները հայտնվեցին շատ ծանր իրավիճակի մեջ և ամբողջ թմով նետվեցին առաջ, իսկ միլանցիները ընդհակառակը, փակվեցին սեփական կիսադաշտում և փորձում էին պահպանել հաղթական հաշիվը: Ինչը չհաջողվեց անել Յուվեին հաջողվեց անել Ինտերին, խաղի 90րդ րոպեին հակագրոհի նետվեց նույն Ֆրեդդի Գուարինը և հիանալի փոխանցում կատարեց Յուտո Նագատոմոյին, որն նետվեց առաջ և տուգանային հրապարակում խառնաշփոթի արդյունքում ճապոնացին հասցրեց փոխանցել Պալասիոյին, վերջինս մեն մենակ մնաց Բուֆֆոնի դեմ և հաշիվը դարձրեց 1-3: Եվ այսպես Ինտերը կանգնեցրեց Յուվեի անպարտելիությունը և մրցաշարային աղյուսակում ավելի մոտիկացավ թուրինցիներին և տարբերությունը հասավ ընդամենը 1 միավորի: Յուվենտուս: 1 Բուֆֆոն; 15 Բարցագլի, 19 Բոնուչի, 3 Կիելլինի; 26 Լիխշտեյներ, 23 Վիդալ, 21 Պիրլո, 8 Մարկիզիո, 22 Ասամոա; 12 Ջիովինկո, 9 Վուչինիչ Պահեստայիններ: 30 Ստորարի, 2 Լուսիո, 4 Կասերես, 6 Պոգբա, 11 Դե Չելյե, 17 Բենդտներ, 20 Պադոին, 24 Գիաչերինի, 27 Կվալյարելլա, 32 Մատրի, 33 Իսլա, 39 Մարրոնե Մարզիչ: Անտոնիո Կոնտե Ինտեր: 1 Հանդանովիչ; 23 Ռանոկիա, 25 Սամուել, 40 Ժուան Ժեսուս; 4 Զանետտի, 21 Գարգանո, 19 Կամբիասսո, 55 Նագատոմո; 8 Պալասիո, 99 Կասսանո; 22 Միլիտո Պահեստայիններ: 12 Կաստելլացի, 27 Բելեչ, 6 Սիլվեստրե, 11 Ալվարես, 14 Գուարին, 16 Մուդինգայի, 31 Պերեիրա, 33 Մբայե, 41 Դունկան, 88 Լիվայա Մարզիչ: Անդրեա Ստրամաչիոնի Մրցավար: Պաոլո Տագլիավենտո Juventus 1-3 Inter Milan par fasthighlights-2013 | |
Կատեգորիա: Հանդիպումներ | | |
Դիտումներ: 1944 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 29 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 29 | 1 2 3 » |
|