Գլխավոր էջ » Ֆայլեր » Տարբեր

Բրազիլիա 2014. Այն ամենը, ինչ պետք է իմանալ ԱԱ մասին
11.06.2014, 22:47

 

FIFA World Cup 2014-ին ժամեր են մնացել, և բոլորս անհամբերությամբ սպասում ենք:

Եթե Դուք նույպես հետաքրքրվում եք յուրաքանչյուր ինֆորմացիայով՝ սպասելով Բրազիլիա-Խորվաթիա խաղին, ապա այս տեղեկությունները Ձեզ կհետաքրքրեն:$CUT$

Ձեզ ենք ներկայացնում բոլոր խմբերը, առանցքային խաղացողներին, մարզադաշտերը, ամենահետաքրքիր փաստերը, ֆավորիտներին և այլն:

 

Ի՞նչ է FIFA World Cup-ը.

FIFA World Cup-ը մոլորակի ամենամեծ մարզական միջոցառումն է՝ համախմբելով բոլոր ֆուտբոլային մայրցամաքները միասին, մեկ ամիս շարունակ դիտարժան խաղ ցուցադրելու համար:

Ընտրական փուլը սկսվել է մոտ երեք տարի առաջ: 32 երկրներ ուղեգիր են նվաճել դեպի Բրազիլիա՝ ներկայացնելով Եվրոպան, Ասիան, Հարավային և Հյուսիսային Ամերիկան, միավորելով հանդիսատեսին մեկ գաղափարի շուրջ:

Չորս տարին մեկ աշխարհը կանգ է առնում և բոլոր դիտում են FIFA World Cup-ը:

 

 

Որտե՞ղ է անցկացվելու.

Ամեն չորս տարին մեկ մի նոր երկիր է հյուրընկալում Աշխարհի Առաջնությունը: Այս տարի Բրազիլիան է` ժամնակակից տուն ֆուտբոլի համար: Նոր մարզադաշտեր, տրանսպորտային կապեր և ամեն ինչ կառուցված է միջոցառումն անցկացնելու համար:

 

Group A

Բրազիլիա
Մեքսիկա
Խորվաթիա
Կամերուն


Օրացույց:

Բրազիլիա vs. Խորվաթիա - Հունիսի 12

Մեքսիկա vs. Կամերուն - Հունիսի 13

Բրազիլիա vs. Մեքսիկա - Հունիսի 17

Կամերուն vs. Խորվաթիա - Հունիսի 18

Կամերուն vs. Բրազիլիա - Հունիսի 23

Խորվաթիա vs. Մեքսիկա - Հունիսի 23

 

Group B.

Իսպանիա
Հոլանդիա
Չիլի
Ավստրալիա


Օրացույց:

Իսպանիա vs. Հոլանդիա - Հունիսի 13

Չիլի vs. Ավստրալիա - Հունիսի 13

Ավստրալիա vs. Հոլանդիա - Հունիսի 18

Իսպանիա vs. Չիլի - Հունիսի 18

Ավստրալիա vs. Իսպանիա - Հունիսի 23

Հոլանդիա vs. Չիլի - Հունիսի 23

 

Group C.

Կոլումբիա
Ճապոնիա
Հունաստան
Կոտ դ՛Իվուար


Օրացույց:

Կոլումբիա vs. Հունաստան - Հունիսի 14

Կոտ դ՛Իվուար vs. Ճապոնիա - Հունիսի 14

Կոլումբիա vs. Կոտ դ՛Իվուար - Հունիսի 19

Ճապոնիա vs. Հունաստան - Հունիսի 19

Ճապոնիա vs. Կոլումբիա - Հունիսի 24

Հունաստան vs. Կոտ դ՛Իվուար - Հունիսի 24

 

Group D.

Ուրուգվայ
Անգլիա
Իտալիա
Կոստա Ռիկա

Օրացույց:

Ուրուգվայ vs. Կոստա Ռիկա - Հունիսի 14

Անգլիա vs. Իտալիա - Հունիսի 14

Ուրուգվայ vs. Անգլիա - Հունիսի 19

Իտալիա vs. Կոստա Ռիկա - Հունիսի 20

Իտալիա vs. Ուրուգվայ - Հունիսի 24

Կոստա Ռիկա vs. Անգլիա - Հունիսի 24

 

Group E.

Շվեյցարիա
Ֆրանսիա
Էկվադոր
Հոնդուրաս

Օրացույց:

Շվեյցարիա vs. Էկվադոր  - Հունիսի 15

Ֆրանսիա vs. Հոնդուրաս - Հունիսի 15

Շվեյցարիա vs. Ֆրանսիա - Հունիսի 20

Հոնդուրաս vs. Էկվադոր  - Հունիսի 20

Հոնդուրաս vs. Շվեյցարիա - Հունիսի 25

Էկվադոր vs. Ֆրանսիա - Հունիսի 25

 

Group F.

Արգենտինա
Բոսնիա և Հերցեգովինա
Իրան
Նիգերիա

Օրացույց:

Արգենտինա vs. Բոսնիա և Հ. - Հունիսի 15

Իրան vs. Նիգերիա - Հունիսի 16

Արգենտինա vs. Իրան - Հունիսի 21

Նիգերիա vs. Բոսնիա և Հ.- Հունիսի 21

Նիգերիա vs. Արգենտինա - Հունիսի 25

Բոսնիա և Հ. vs. Իրան - Հունիսի 25

 

Group G.

Գերմանիա
Պորտուգալիա
Գանա
ԱՄՆ

Օրացույց:

Գերմանիա vs. Պորտուգալիա - Հունիսի 16

Գանա vs. ԱՄՆ - Հունիսի 16

Գերմանիա vs. Գանա - Հունիսի 21

ԱՄՆ vs. Պորտուգալիա - Հունիսի 22

ԱՄՆ vs. Գերմանիա - Հունիսի 26

Պորտուգալիա vs. Գանա - Հունիսի 26

 

Group H.

Բելգիա
Ալժիր
Ռուսաստան
Հարավային Կորեա

Օրացույց:

Բելգիա vs. Ալժիր - Հունիսի 15

Ռուսաստան vs. Հարավ Կորեա - Հունիսի 16

Բելգիա vs. Ռուսաստան - Հունիսի 21

Հարավ Կորեա vs. Ալժիր - Հունիսի 21

Հարավ Կորեա vs. Բելգիա - Հունիսի 25

Ալժիր vs. Ռուսաստան - Հունիսի 25

 

 

 

Մարզադաշտեր.

Մարզադաշտերը գտնվում են Բրազիլիայի 12 տարբեր քաղաքերում:

Մարզադաշտ Քաղաքը Տարող.
Maracana Rio de Janeiro 71,159
Arena de Sao Paulo Sao Paulo 59,955
Mineirao Belo Horizonte 56,091
Estadio Nacional de Brasilia Brasilia 65,702
Arena Castelao Fortaleza 57,747
Arena Fonte Nova Salvador 49,280
Estadio Beira-Rio Porto Alegre 42,153
Arena Pernambuco Recife 40,604
Arena da Amazonia Manaus 39,573
Arena Pantanal Cuiaba 39,553
Arena das Dunas Natal 39,304
Arena da Baixada Curitiba 37,634

 

 

 

 

Մրցավարներ.

Եթե Ձեր երկիրը չի նվաճել Աշխարհի Առաջնության ուղեգիր, ապա հնարավորություն կա, որ դա կանեն Ձեր երկրի մրցավարները:

Միջոցառումը գլոբալ է այն առումով, որ ՖԻՖԱ-ն աշխատում է բոլոր մայրցամաքների մրցավարների հետ: Ընդհանուր առմամբ 33 մրցավարներ կվարեն հանդիպումները, նրանք կներկայացնեն Բահրենը, Գերմանիան, Արգենտինան, Շվեդիան, Թայիթին և այլն:

Ամենափորձառու մրցավարը կլինի Ռոբերտո Մորենոն Պանամայից:

 

 

 

 

ԱԱ Պատմություն` գավաթակիրները

Տարի

Հաղթողը                         

Հյուրընկալող երկիրը

1930 Uruguay Uruguay
1934 Italy Italy
1938 Italy France
1950 Uruguay Brazil
1954 West Germany Switzerland
1958 Brazil Sweden
1962 Brazil Chile
1966 England England
1970 Brazil Mexico
1974 West Germany West Germany
1978 Argentina Argentina
1982 Italy Spain
1986 Argentina Mexico
1990 West Germany Italy
1994 Brazil USA
1998 France France
2002 Brazil Japan/South Korea
2006 Italy Germany
2010 Spain South Africa

 

 


 
6 թիմ, որոնց պետք է հետևել

Իհարկե, դուք ամեն ինչ կանեք, որպեսզի դիտեք Բրազիլիայի, Արգենտինայի, Իսպանիայի և մի շարք այլ ծանրակշիռ հավաքականների ելույթները, բայց է՞լ որ թիմերն են ուշադրության արժանի:


Չիլի.
Չիլին խաղում է արագ , զայրացած և տեսարժան ֆուտբոլ և երբեք չի հրաժարվում իր տակտիկական պլանից: Անկախ նրանից, թե ում է Ջորջ Սամպաոլին խաղադաշտ դուրս բերում, խաղաոճը միշտ նույնն է, այս թիմն ուժեղ անհատականություն ունի:


Ճապոնիա.
Ճապոնիայի անարդյունավետությունը առաջին և վերջին եռամասում խենթացնում է, սակայն նրանք հրաշալի դիտվող ֆուտբոլ են ցուցադրում՝ ճիշտ ձևով: Նրանք պետք է ուղիներ գտնեն գոլ խփելու համար և մարզիչը գիտի դա, հետաքրքիր կլինի դիտել, թե ինչպես է նա ձևավորելու իր թիմը:


Ուրուգվայ.
Օսկար Տաբարեսը շատ համախմբված թիմ ունի, մասամբ ֆավորիտության շնորհիվ, մասամբ էլ՝ խորության բացակայության, և դա ցույց է տալիս նրանց ուժը, երբ ամբողջ դասավորությունը դաշտում փոխում են խաղի միջնամասում:


Շվեյցարիա.
Շվեյցարացիները զվարճալի խաղ են խաղում, բայց ջերմ և փափուկ խաղը կարող է միանգամից վերածվել աշխույժ փոխանցումների և կտրուկ ու խայթող հակագրոհների: Ինչպե՞ս կարձագանքի Օտտմար Հիտզֆելդը:


Նիգերիա.
Նիգերիան պոտենցիալ ունի կամ պայթելու կամ պայթեցնելու: Սթեֆան Կեշիի մեծ աշխատանքը ստվերի տակ է մնում Նիգերիայի Ֆուտբոլի Ասոցիացիայի կորումպացման միտումների պատճառով: Սա իսկական ''լողա կամ խողդվիր'' իրավիճակն է:


Բելգիա.
Բելգիան չի կարող դիտվել որպես ֆավորիտ, նրանք որոշ տեսանկյուններով ցածր են գնահատվում: Սակայն Ռոմելու Լուկակույի հետ այս հավաքականին խաղին հետաքրքիր կլինի հետևելը:

 

 

 

 

6 ֆուտբոլիստներ, որոնց պետք է դիտել

 

Կրիշտիանու Ռոնալդու, Պորտուգալիա.
2013-14 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Ռոնլդուն էր, ում հետ կարելի է մեկ-խաղացողով հավաքականը բարձրացնել համաշխարհային մակարդակի: Թույլ հարձակվողների և ոչ խոստումնալից վինգերների պարագայում, CR7-ը այն մարդն է, ում վրա հույս է դնում Պաուլու Բենտուն:


Լիոնել Մեսսի, Արգենտինա.
Մեսսին դժվար 2013-14 մրցաշրջան ունեցավ՝ իր ստանդարտներով! Սակայն ակնկալվում է, որ ԱԱ-ին կմասնակցի իր լավագույն մարզավիճակում: Եթե նա ռմբակոծի, ինչպես դա անում էր վերջին երկու մրցաշրջաններում, ապա Արգենտինան կարող է հաղթել:


Նեյմար, Բրազիլիա.
Բրազիլիայի ժողովուրդը միահամուռ՝ շունչը պահած, հետևում էր, մինչ Նեյմարը երկուշաբթի օրը  ուղիղ եթերով մարզում էր անցկացնում: Անհանգստությունը, որ հետևեց դրան՝ որքան շատ պատասխանատվություն է ընկնում Բարսելոնայի հարձակվողի ուսերին՝ ակնկալիքներ, որ նա իր հավաքականին փառք կբերի:


Անդրեա Պիրլո, Իտալիա.
Իտալիայի հավաքականում ամեն ինչ, անկախ դասավորությունից, կառուցվում է Անդրեա Պիրլոյի շուրջը: Նա վարպետն է, արարիչը, համար 1-ին թիրախը մրցակիցների համար, որին պետք է կանգնեցնել:


Մարիո Գյոթցե, Գերմանիա.
Մարկո Ռոյսի դուրս մնալը Աշխարհի առաջնությունից Գերմանիայի հավաքականի համար մեծ, շատ մեծ կորուստ է: Մարիո Գյոթցեն այս պարագայում էլ ավելի կարևոր դեր պետք է ստանձնի և նա կխաղա որպես հիմնական հարձակվողական ուժ գերմանացիների համար:


Անդրես Ինյեստա, Իսպանիա.
Ինյեստան դեռևս Իսպանիայի լավագույն խաղացողն է, և այն հերոսը, ով խփեց 2010-ի հաղթական գնդակը, նա կփորձի ևս մեկ անգամ հերոսացնել իր թիմին: Գնդակի կախարդը:

 

 

 

 

6 բան, որ պետք է իմանալ Բրազիլիա 2014-ի մասին

  • Սա երկրորդ անգամն է, որ Բրազիլիան հյուրընկալում է Աշխարհի Առաջնությունը: Առաջին անգամ եղել է 1950-ին:
  • Այս տարի Բոսնիա և Հերցեգովինան միակ նորեկ երկիրն է:
  • Վնասվածքների շարքում հավաքականների լավագույններն են՝ Ֆրանկ Ռիբերի, Մարկո Ռոյս, Կեվին Ստրոտման, Կրիստիան Բենտեկե, Վիկտոր Վալդես, Ռադամել Ֆալկաո և շատ այլոք բաց կթողնեն իրադարձությունը:
  • Գրեթե բոլոր ''մեծ'' հավաքականները անցել են երզափակիչ, ինչը ապահովում է եզրափակիչ փուլի տեսարժանությունը:
  • Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցեն իրենց կյանքի ամենամեծ ֆուտբոլային իրադարձությանը լավագույն մարզավիճակում:
  • Կօգտագործվի goal-line տեխնոլոգիան:

 

 

 

 

Տան տերերի մասին

Բրազիլացիները մեծ հույսեր ունեն և մեծ ճնշում ուսերի վրա:

Աշխարհի Առաջնությունների հնգակի գավաթակիրները` կլինեն հյուրընկալողները, Կոնֆեդերացիայի գավաթը հաղթելուց հետո, ոչ մի սայթակում չի ընդունվի:

Լուիս Սկոլարին, ով 2002թ. Բրազիլայի հետ Հարավ Կորեայում և Ճապոնիայում հաղթեց ԱԱ գավաթը, դեռ մեկ տարի է ինչ վերսկսել է մարզչի աշխատանքները Բրազիլիայի հետ:

Նա ունի խաղացողների ընտրություն, ովքեր իրար վստահում են: Մթնոլորտը թիմում համարվում է առաջնայինը:

Նրանք հարձակվողական ոճի ֆուտբոլ են խաղում, ձախ եզում օգագործելով աստղային Մարսելո-Նեյմար զույգը: Հարձակվող Ֆրեդը այն անունը չունի, սակայն նա և Օսկարը, որպես դուետ հիանալի են գործում:

Դավիդ Լուիզը կարևորագույններից է Բրազիլիայի հավաքականում, Տիագո Սիլվան լավագույն կենտրոնական պաշտպանն է աշխարհում, Հալկը կարող է թնդանոթային հարվածներ կատարել ցանկացած դիրքից:

 

 

 

 

Ո՞վքեր են ֆավորիտները

Յուրաքանչյուր աշխարհի առաջնություն ունի իր ֆավորիտները, այս տարին նույնպես բացառություն չէ:

Շատ քչերն են, որ հաղթողին չեն տեսնում այս 6 անունների մեջ՝ երկրներ, որոնք ունեն բավականաչափ փորձառություն, որակ և տակտիկական հմտություններ:

Հյուրընկալող Բրազիլիան ունի աստղային որակ և տնային հարմարավետություն, Արգենտինան կենտրոնացած և էլիտար է խաղադաշտում, Իտալիան գլխավորում է Անդրեա Պիրլոն, Ուրուգվայը ճկուն է և ուժեղ, Գերմանիան կարող է ճնշել, Իսպանիան  պաշտպանելու է չեմպիոնությունը:

Իսկ ո՞ւմ եք դուք տեսնում որպես հաղթող:

 

 

FcInter.am

Կատեգորիա: Տարբեր | Ավելացրեց: tiko11
Դիտումներ: 1200 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (12.06.2014 00:30) [Материал]
Mersi 106 staraemsya :D

1 KOKO   (12.06.2014 00:10) [Материал]
Apres Asxen Chishta 95% informacian arden giteyi bayc lav e amen inch unenal mek tex vorpeszi mi ban charelu hamar miangamich ganq estex.

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz