Շաբաթ օրն ավարտվեց 2012 թվականի Ա Սերիայի վերջին տուրը: Sport Mediaset-ը ներկայացրել է Իտալիայի այս տարվա ռմբարկուների վիճակագրությունը, որտեղ հաշվի են առնվել բոլոր հանդիպումներում խփած գոլերը, այդ թվում հավաքականներում:
Առաջին տեղում Նապոլիի հարձակվող Կավանին է, ով անցած 2012 օրացույցային տարվա ընթացքում խփել է 43 գոլ, նրան հաջորդում է Դի Նատալեն 30 գոլով: Երրորդ հորիզոնականում է Ինտերի հարձակվող Դիեգո Միլիտոն, ով 2012-ի ընթացքում իր հաշվին գրանցել է 29 գոլ: 23 գոլով նրան հաջորդում է Իբրահիմովիչը, ավ այս ամառ տեղափոխվեց ՊՍԺ, իսկ 5-րդ տեղում Միլանի երիտասարդ ֆուտբոլիստ Էլ- Շաարավին է 22 գոլով: