Ներկայացնում ենք 21-րդ դարում ելույթները ունեցած Լեգենդար ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, ովքեր իրենց թիմերում երկար տարիներ կրել են ավագի թևկապը և ընդմիշտ կմնան այդ թիմերի խորհրդանիշը:
1. Օլիվեր Կան (Բավարիա 1994-2008)
Լեգենդար դարպասապահը եղել է Գերմանիայի հավաքականի(2001/04) և Բավարիայի(2002/2008) ավագը:
4. Խավիեր Զանետտի (Ինտեր 1995-2014)
Ինտերի արգենտինացի պաշտպան Խավիեր Զանետտին 1999 թվականից եղել է իտալական ակումբի ավագը: Ինտերի Լեգենդը ակումբային կարիերայում հասցրել է հաղթել ամեն հնարավոր տիտող և սահմանել բազմաթիվ ռեկորդներ: Ի պատվի իր Լեգենդար ավագի՝ ակմուբը 4 համարը հավերժ նրա անունով է թողնում` այն հանելով շրջանառությունից:
26. Ջոն Տերրի (Չելսի 1998-)
Չելսիի ներկայիս և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ջոն Տերին: 2004 թվականին Ժոզե Մուրինյոն որոշում է ավագի թևկապը հանձնել Տերրիին՝ Մարսել Դեսայիի հեռանալուց հետո:
5. Կառլես Պույոլ (Բարսելոնա 1999-2014)
Բարսելոնայի Լեգենդար 5 համարը ողջ կարիերան նվիրել է կատալոնական ակումբին, իսկ ավագի թևկապով հանդես է եկե 2004 թվականից, երբ Լուիս Էնրիկեն հեռացավ Բարսելոնայից:
3. Պաոլո Մալդինի (Միլան 1985-2009)
Իտալիայի հավաքականի և Միլանի լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին իր կարիերայի 24 տարիները նվիրել է Միլանին՝ մնալով հավատարիմ իր ակումբին: Միլանի ավագ է նշանակվել 1997 թվականից, իսկ Իտալիայի ավագի թևկապը կրել է 1994/02 թվականներին:
16. Ռոյ Կին (Մանչեսթեր Յունայթեդ 1993-2005)
Իռլանդացի Լեգենդար ֆուտբոլիստ Ռոյ Կինը Մանչեսթեր Յունայթեդի ավագի թևկապը կրել է 1997թ.-ից՝ Էրիկ Կոնտանայից հետո, մինչև 2005թ.: Ման. Յունայթեդի նախկին ֆուտբոլիստը նաև 5 տարի եղել է Իռլանդիայի հավաքականի ավագը:
10. Ֆրանչեսկո Տոտտի (Ռոմա 1992-)
Հռոմի Լեգենդը արդեն 23 տարի է հանդես է գալիս Ռոմայի կազմում, իսկ ավագի թևկապը նա սկսել է կրել 1998 թվականից: 8 տարի շարունակ նաև հանդես է եկել Իտալիայի հավաքականի կազմում:
8. Ստիվեն Ջերրարդ (Լիվերպուլ 1998-2015)
Անգլիացի կիսապաշտպան Ստիվեն Ջերարդը 2003 թվականից կրել է Լիվերպուլի ավագի թևկապը, իսկ Անգլիայի հավաքականում 2 տարի, որից հետո Ուեյն Ռունիին է փոխանցվել ավագի թևկապը: Այժմ Ջերրարդը հանդես է գալիս Լա Գալաքսի ակումբում:
11. Ռայան Գիգս (Մանչեսթեր Յունայթեդ 1990-2014)
Մանչեսթեր Յունայթեդի Լեգենդը 8 տարի շարունակ իր թիմին խաղադաշտ է դուրս բերել ավագի թևկապով: Իր կարիերայի ընթացքում Ուլեսի հավաքականի կիսապաշտպանը և խորդհդանիշը հաղթել է 34 գավաթ և դարձել բազմաթիվ ռեկորդների հեղինակ:
14. Տիերի Անրի (Արսենալ 1999-2007)
Տիերի Անրին Արսենալում իր ազդեցիկ հետքն է թողել և իր արձանը "Emirates Stadium" մարզադաշտում հենց այնպես չեն կանգնեցրել: Մեկ այլ ֆրանսիացի ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրայի հեռանալուց հետո Անրին նշանակվեց Արսենալի ավագը 2005 թվականին:
7. Ռաուլ Գոնսալես (Ռեալ Մադրիդ 1994-2010)
Ռաուլ Գոնսալես Բլանկո, կամ պարզապես Ռաուլ, ով իրա կերիարայի 14 տարիներ նվիրել է արքայական ակումբին, ով Ռեալ Մադրիդի ավագն է եղել 7 տարի շարունակ: Իր Կարիերայի ընթացքում հաղթել է ամեն հնարավոր տիտղոս:
Խորհդանշական հավաքական
|