20:05 25 ֆուտբոլիստ, ովքեր դեռ ֆուտբոլ են խաղում (մաս 1) |
Որոշ ֆուտբոլիստներ թվում է դեռ պատրաստ են խաղալ մինչ ոտքերը ենթարկվում են` փողի, երկրպագուների և ֆուտբոլի հանդեպ սիրո համար: Այս ցուցակում դուք կհանդիպեք հին ծանոթ ֆուտբոլիստների և հնարավոր է կզարմանաք:
Զե Ռոբերտո - 39 տարեկան - Գրեմիո (Բրազիլիա) Փառքի վերջին պահերը - Բավարիայի նախկին ֆուտբոլիստը, ով 2008թ. հաղթել է Գերմանիայի գավաթը և ներքին առաջնությունը:
Ալեքսանդր Դանիշևսկի - 30 տարեկան - Զվեզդա (Ուկրաինա 1-ին դիվ.) Փառքի վերջին պահերը - Հաղթանակը Ռուսաստանի գավաթում Սպարտակի հետ 2003թ.
Ալվարո Ռեկոբա - 38 տարեկան - Նասիոնալ (Ուրուգվայ) Փառքի վերջին պահերը - Ինտերի նախկին ֆուտբոլիստը, ով սիրված է երկրպագուների կողմից վերջին տիտղոսը նվաճել է 2012թ. Նասիոնալի հետ ներքին առաջնությունում: Ռեկոբան, երբեք չվախենալով Ա Սերիայի պաշտպաններից, դեռ շարունակում է գոլեր խփել Ուրուվայի առաջնությունում:
Խուան Կառլոս Վալերոն - 38 տարեկան - Լաս Պալմաս (Իսլանդիա) Փառքի վերջին պահերը - Հաղթական գնդակը Եվրո2004-ի շրջանակներում Ռուսաստանի դարպասը
Փառքի վերջին պահերը - Չեմպիոնների լիգայի գավաթը և ակումբային աշխարհի առաջնության գավաթը 2007թ.
Դավիդ Տրեզեգե - 36 տարեկան - Նյուլս Օլդ Բոյս (Արգենտինա) Փառքի վերջին պահերը - Հաղթանակը Իտալիայի առաջնությունում թուրինյան Յուվենտուսի հետ, բրոնզե մեդալակիր 2006թ. Աշխարհի Առաջնությունում:
Սեբաստիան Ֆրեյ - 34 տարեկան - Բուսասպոր (Թուրքիա) Փառքի վերջին պահերը - Բրոնզե մեդալակիր Իտալիայի առաջնությունում 2007թ. Ֆիորենտինայի հետ:
Տեոֆանիս Գեկաս - 33 տարեկան - Կոնյասպոր (Թուրքիա) Փառքի վերջին պահերը - 2010թ. Աշխարհի Առաջնության ընտրական փուլի լավագույն ռմբարկու
Խուան Ռոման Ռիկելմե - 35 տարեկան - Բոկա Խունիորս (Արգենտինա) Փառքի վերջին պահերը - 2011թ. Արգենտինայի չեմպիոն և 2008թ. Օլիմպիական չեմպիոն
Ադրիանո - 32 տարեկան - առանց ակումբ, ավելի վաղ Ատլետիկո Պարանաենսե (Բրազիլիա) Ինտերի նախկին ֆուտբոլիստը, երկու տարի ընդմիջումից և ավելորդ քաշից ազատվելուց հետո վերադարձավ մեծ ֆուտբոլ պայմանագիր կնքելով Ատլետիկոյի հետ: Ադրանոն հասցրել է նաև մեկ գնդակ հեղինակել: Այնուհետև Ադրիանոն հայտրարել է, որ մարզումները թույլերի համար են, ինչից հետո ակումբը խզել է պայմանագիրը նրա հետ: Հավատում ենք, որ բրազիլացի ահրձակվողը կգտնի ակումբ իր համար:
Վալտեր Պանդիանի - 37 տարեկան - Միրամար Միսսիոնես (Ուրուգվայ) Փառքի վերջին պահերը - 2006թ Արքայական գավաթը, արծաթե մեդալակիր Ուեֆայի գավաթում Էսպանյոլի հետ 2007թ.
Լյուդովիկ Ժյուլի - 37 տարեկան - Մոն դոր Ազերգ (Ֆրանսիա 4րդ դիվ.) Փառքի վերջին պահերը - Ֆրանսիայի գավաթը ՊՍԺ-ի հետ 2010թ.
Մարկոս Սեննա - 37 տարեկան - Կոսմոս (ԱՄՆ 2րդ լիգա) Փառքի վերջին պահերը - Եվրոպայի չեմպիոն և Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ 2008թ.
Խուան Սեբաստիան Վերոն - 39 տարեկան - Էստուդիանտես (Արգենտինա) Փառքի վերջին պահերը - Նվաճել է Լիբերտադորեսի գավաթը Էստունդիանտեսի հետ 2009թ. և ճանաչվել է մրցաշարի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ
Մաուրո Կամարանեզի - 37 տարեկան - Ռասինգ Ավելյանեդա (Արգենտինա) Փառքի վերջին պահերը - Արգենտինայի գավաթի արծաթե մեդալակիր 2012թ. Ռասինգի հետ
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|