Պորտուգալական սպորտային A'Bola հանդեսի հաղորդմամբ, երեկ Ինտերը և Պորտուն բացի Ֆեռնանդոյից և Սկելոտոյից քննարկել են նաև Պերեյրայի հարցը: Խաղացողը չի մտնում Մացարիի ծրագրերի մեջ և կարող է վերադառնալ Պորտուգալիա: Երկու ակումբների միջև լավ հարաբերություններ են ստեղծվել: Այդ իսկ պատճառով կարելի է սպասել դեպքերի զարգացման, այդ թվում նաև Ֆեռնանդոյի ձեռքբերման տեսքով: Պորտուգալական A'Bola-ի համոզմամբ, Պերեյրան դեմ չէ Պորտու վերադառնալուն: