Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 16 » 'A tu per tu' Պացցինի "Ամեն ինչ հաղթանակի համար"
23:43
'A tu per tu' Պացցինի "Ամեն ինչ հաղթանակի համար"

 Այսօր Ջամպաոլո Պացցինին Inter Chanell-ի 'A tu per tu' հաղորդման հյուրն էր, "Ինտեր" - "Բոլոնիա" խաղից առաջ:

Կլաուդիո Ռանիերին իր աշխատանքը "Ինտերում" սկսեց "Բոլոնիայի" դեմ խաղով, երբ դուք գոլ խփեցիք, որը տիպիկ Պացցինիի գոլ չէր.

" Դա ճիշտ է, ես  տուգանայինից դուրս հարվածեցի: Կուչուն փոխանցեց ինձ գնդակը, ես այն մշակեցի և հարվածեցի: Դա մեր մարզչի առաջին խաղն էր: Մենք մի քանի շատ վատ արդյունքներ էինք գրանցել մինչ այդ և մենք հաստատակամորեն ցանկանում էինք լավ խաղալ և հաղթել:  Փոքր ինչ նման էր այսօրվա իրավիճակին, ահա թե ինչու շատ կարևոր է, որ մենք վաղը մաքսիմալ արդյունավետությամբ հանդես գանք":

Ի՞նչ եք զգում այս պահին, երբ տեսնում եք, թե ինչ են ասում ձեր մասին թեթերում և հեռուստատեսությամբ, ցանկանու՞մ եք խաղադաշտ դուրս գալ և ցույց տալ, թե ինչ արժեք իրականում.

"Մի քանի տարի առաջ, երբ ավելի երիտասարդ էի, ինձ շատ էր անհանգստացնում, երբ որոշ բաներ էի կարդում: Բայց այլևս այդպես չէ: Այժմ ես սովորել եմ լավատեսորեն նայել այդ ամեն ինչին: Դուք միայն հիշեք, թե ինչեր էին գրում 2 շաբաթ առաջ, գրում էին, որ մենք կարող ենք պայքարել տիտղոսի համար, և համեմատեք, թե ինչ են գրում այժմ, այն որ ամբողջ թիմը անհրաժեշտ է փոխել: Մենք գիտենք, որ դա խաղի մի մասն է, և գիտենք, թե ինչ պետք է անել: Մենք պարզապես շատունակում ենք առաջ շարժվել":

Դուք սպասու՞մ եք, որ կլինի "Նովարայի" դեմ խաղի պես խաղ. նրանք խորը պաշտպանության կանցնեն և կսպասեն առջևի գծում հարմար պահի՞.

"Բոլոր թիմերը, որոնք մեզ հետ խաղում են, այդպես են վարվում, մենք գիտենք դա և պատրաստ ենք դրան: Միայն մեծ ակումբերը այդպես չեն խաղում մեզ մետ, իսկ մնացած բոլոր թիմերը պաշտպանվում են 10, 11 հոգով : Նովարան նույնպես այդպես էր խաղում և նրանք խփեցին իրենց միակ հնարավորության դեպքում, և այդ ժամանակ ամեն ինչ ավելի բարդացավ: Մենք, միանշանակ, պետք է ավելի ուշադիր և զգույշ լինենք վաղը և նրանց ազատ տարածություն չտանք":

Հակառակորը կլինի Մարկո Դի Վայոն.

"Նա բարձրակարգ հարձակվող է, հիանալի կարիերա ունեցել և բազմաթիվ գոլեր է խփել: Եվ չնայած իր տարիքին, նա հանդես է գալիս թիմի հիմնական կազմում , և արժանի է հարգանքի, քանի որ ցույց է տալիս, որ իր ողջ կարիերայի ընթացքում միշտ եղել է պրոֆեսիոնալ":

Թվերը ցույց են տալիս, որ Ջամպաոլո Պացցինին  գոլ է խփում յուրաքանչյուր երկրորդ խաղում. սակայն դուք արդեն մի քանի խաղ եք անցկացրել առանց գոլերի, միգուցե ժամանա՞կն է վերադարձնել այս վիճակագրությունը.

" Այո, և ես շատ եմ ցավում դրա համար: Ես շատ լավ էի սկսել, և այս տարի իմ միջին ցուցանիշը իջել է: Բայց հաճախ լինում է այնպես, որ թիմը լավ չի խաղում և տուժում են անհատները, և ընդհակառակը, անհատների վատ հանդես գալը ազդում է թիմի վրա: Հուսով եմ, որ մենք ի վիճակի ենք շարունակել լավ խաղալ, այնպես որ ես կկարողանակ կրկին բարձրացնել իմ միջին ցուցանիշները":

Դիեգո Միլիտոյի բացակայությունը նշանակում է, որ թիմը առջևի գծում ավելի շատ Պացցոյի վրա է հիմնվելու.

"Դեռ կտեսնենք, թե ով է խաղադաշտ դուրս գալու, բայց ակնհայտ է, որ խաղը մեկ կամ երկու հարձակվողով տարբեր են, և թիմը պետք է հարմարվի: Հուսով եմ, որ մենք կկարողանանք օգտագործել մեր բոլոր հնարավորությունները": 
Դիտումներ: 887 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 5.0/19
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (17.02.2012 03:11) [Материал]
Forlan-Pazzini? apsos Militon u Alvarez@ chen linelu shat mec korusta

2 SNEIJDERMAN   (17.02.2012 03:03) [Материал]
Il PAZZO <XELAGAR>>lavna eli ho zorov chi.....vax@ dubl uzem qeznic.....

1 ashxen91   (16.02.2012 23:48) [Материал]
meka es PAZZOin shaaaaaaaaaaaat em sirum!!!! 49 49 49 49 49 49

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz