«Տոտենհեմի» կիսապաշտպան Ահարոն Լենոնը կարող է կարիերան շարունակել «Ինտերում»՝ դառնալով դարպասապահ Ժուլիո Սեզարի տրանսֆերային գործարքի մի մաս: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Միլանյան ակումբի ղեկավարությունը լոնդոնցիների հետ բանակցությունների
ընթացքում հետաքրքրվել է Լենոնին ձեռք բերելու հնարավորությամբ:
«Տոտենհեմը», որը ցանկանում է նոր դարպասապահ գնել, «Ինտերին» առաջարկում
էր Ժուլիո Սեզարին փոխանակել իրենց ֆուտբոլիստներից մեկի հետ:
Հիշեցնենք, որ Լենոնը «Տոտենհեմում» է խաղում 2005թ.-ից: Անգլիայի
հավաքականի կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնցիների հետ ուժի մեջ է մինչև
2014թ.: