Տրանսֆերային ասեկոսները Ռիկի Ալվարեսին գնալով ավելի հեռու են ուղղարկում Միլան քաղաքից, սակայն Ներաձուրրիի 11 համարը ոչ մի մտադրություն չունի խաղալ այլ ակումբում: Արգենտինացին Իտալիայում իր առաջին մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ: Կոշտ և դժվար մրցաշրջան ստացվեց և Ռիկարդո Ալվարեսը TyC Sports-ն տված իր հացազրույցում խոսել է իր խաղի կատարելագործման մասին.
"Անձնական մակարդակով սա աննկարագրելի փորձ էր ինձ համար: Ես երբեք չեմ երազել խաղալ աշխարհի ամենահայտնի և հաջողակ ակումբներում, այսքան հիանալի խաղընկերների հետ: Ես երբեք չեմ մոռանա այս փորձը, որ ձեռք եմ բերել այս մի քանի խաղերի ընթացքում: Իտալական ֆուտբոլը ավելի տակտիկ է և շատ մրցունակ: Ես շատ եմ աճել տակտիկապես, սկզբում ինձ համար փոքր ինչ դժվար էր, սակայն ես շատ բան կարողացա ապացուցել այս ուղղությամբ: Որոշ իտալական ակումբեր փակվում էին պաշտպանությունում և հարված հասցնում հակագրոհներով, իսկ հարձակվողական ոճի խաղացողի համար, ինչպիսին ես եմ, դա շատ բարդ է: Իտալական ֆուտբոլը, միանշանակ, ավելի բարդ է քան մյուսները, բայց ես արդեն հարմարվում եմ դրան":
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 887 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.4/18 |