Խոսելով Inter Channel-ի Ռոբերտո Սկարպինիի հետ, Ռիկի Ալվարեսը պատմել է իր մարզավիճակի մասին.
՛՛Վերջապես ես վերադարձել եմ: Դա շատ երկար ժամանակ էր, բայց ամեն ինչ արդեն ավարտվում է, ես այժմ մարզվում եմ թիմի հետ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին, և բոլոր ֆիզիոթերապևտներին: Կարևոր է, որ վերականգնումը լինի դանդաղ, բայց ճիշտ, այժմ ես արդեն խաղադաշտում եմ՝ իմ ըմկերների հետ և փորձում եմ մարզավիճակ հավաքել: Ամենադժվար էտապն արդեն անցել է՛՛:
՛՛Մենք լավ որակներով թիմ ունենք: Մեր նոր խաղացողները շատ շուտով ցույց կտան իրենց որակները Ինտերում: Ես կարծում եմ, որ մենք իսկապես կարող ենք լավ մրցաշրջան անցկացնել: Մենք մարզվում ենք որպես մի միասնական թիմ և փորձում ենք շտկել բոլոր թերությունները: Անցած մրցաշրջանից հետո, այս մրցաշրջանը կրկնակի կարևոր նշանակություն ունի, մենք պետք է Ինտերին վերադարձնենք իր արժանի տեղը՛՛:
՛՛Իմ առաջին մրցաշրջանը դժվար էր, բայց ես դեռևս կարծում եմ, որ ես լավ տարի անցկացրեցի: Այժմ ցանկանում եմ ավելի լավ մրցաշրջան անցկացնել, ցանկանում եմ որ սա լինի իմ տարին: Ես արդեն հարմարվել եմ եվրոպական ֆուտբոլին և ես զգում եմ, որ ես կարող եմ: Տեսնենք, թե ինչպես կընթանա՛՛:
|
Դիտումներ: 998 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/8 |