Ֆիլլիպե Կոուտինյոն շարքից դուրս է եկել մեկ ամսով և այս պահին Անդրեա Ստրամաչչիոնիի համար այնպիսի ֆուտբոլիստի առկայությունը, ինչպիսին Ռիկարդո Ալվարեսն է, էլ ավելի կարևոր է: Արգենտինացին պատրաստ է խաղալ Բոլոնիայի դեմ, և եթե հավատանք Sky Sport 24-ի տարածած տեղեկությանը, որ Կասսանոն Բոլոնիայի դեմ խաղում հանգստի իրավունք կստանա, ապա ամենայն հավանականությամբ Ռիկիին մենք կտեսնենք խաղադաշտում առաջին իսկ րոպեներից, Պալասիայի և Միլիտոյի հետ միասին:
Sky-ը հայտնում է նաև, որ Ուեսլի Սնեյդերի վերջին թեստերի արդյունքները լավ պատասխաններ են տվել, սկայն նրա 100% ապաքինման համար անհրաժեշտ կլինի առնվազն 15 օր: