Ինտերի պաշտպան Մարկո Անդրեոլլին, ով այս ամառ վերադարձել էր Ինտեր կարող է հեռանալ ձմռանը: Իտալացի պաշտպանը շատ քիչ խաղաժամանակ է ստանում խաղադաշտում, ինչը չի կարող գոհացնել ֆուտբոլիստին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են երկու Վերոնայից ակումբները` Հելլաս Վերոնան և Կիևոն:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում: