Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 20 » Անոնս. "Ինտեր" (Միլան) - "Կատանիա" (Կատանիա)
14:54
Անոնս. "Ինտեր" (Միլան) - "Կատանիա" (Կատանիա)
Անոնս."Ինտեր" (Միլան) - "Կատանիա" (Կատանիա)

Հանդիպման մեկնարկը՝ Երև. ժ 17:00, մարզադաշտ "Ջուզեպպե Մեացցա" Միլան

Անձնական հանդիպումների վիճակագրությունը. +21=4-5 (խփած գնդակների տարբերությունը 67- 29)

Գլխավոր մրցավար՝    Կարմին Ռուսո

"Ինտերը" միլանյան դերբիից առաջ, և "Ինտերը" միլանյան դերբիից հետո - երկու շատ մեծ տարբերություններ: Ինչպես և ակումբի գլխավոր մարզչի մոտ է: Անդրեա Ստրամաչչիոնին "Սան Սիրոյում" իննսուն րոպեների ընդացքում դուրս հանեց իր մեջ պահված ամբողջ էներգիան՝ և տխրության, և ուրախության մեծ պահեր ապրելով: Միշտ լուրջ և հանգիստ Անդրեան համդիպման ավարտը ազդարարող սուլիչից հետո ազատ արձակեց իր էմոցիաները, վազելով և առանց վարանելու Կորվա -ին նվիրելով ներաձձուրիների այդ փառահեղ հաղթանակը:

Նրան միացան նաև աշխատակիցները միանգամից նկատելով երիտասարդ մարզչի մեջ մեծ վարպետ դառնալու հսկայական պոտենցիալը: "Ինտերի" հաղթանակը "Միլանի" նկատմամբ շատերը բնութագրեցին որպես մարզչի հաղթանակ: Հնարավոր է, այդ կարծիքի մեջ կա ճշմարտություն՝ պաշտպանությունը երկրորդ խաղակեսում բացար
ձակ ոչ մի սխալ թույլ չտվեց: Ինտերիստները այնքան լավ էին փակվել սեպական տուգանայինում, որ իրենց հարևանները ուրիշ տարբերակ չունենալով, ստիպված դիմում էին հեռահար հարվածների:

Իտալացի մասնագետները Ստրամաչչիոնիի կարիերայում նկատել են նաև այն, որ ամեն անգամ ֆուտբոլիստների՝ հավաքականից վերադառնալուց հետո նա փոխում է թիմի տակտիկական սխեման: Սկզբում 4-4-1-1 էր, հետո 4-4-2, իսկ հիմա օգտագործվում է 3-5-2 մարտավարությունը: Հաջողված մարտավարություն է օգտագործված "Նապոլիի" և "Յուվենտուսի" կողմից, որը կարող է օգտակար լինել նաև Ապպիոնե Ջենտիլեյում: Վնասվածքի պատճառով "Կատանիայի" դեմ խաղը բաց կթողնեն Ստանկովիչը, Մարիգան, Մբաեն, Սնե
յդերը և Կիվուն: Իսկ Նագատոմոն դերբիում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկված է:

Բազմաթիվ քանակությամբ ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով չեն կարող խաղադաշտ դուրս գալ նաև մրցակցի կազմում: Վնասվածքներ ունեն Կեկոն, Տերրաչչյանոն, Բելլուսկին, Ռոլին, Ավգուստին և Սկաչչան: Հյուրերի պաշտպան Նիկոլա Լերգոտտալեն իր 36-ամյակը նշելու օրը կարող է 350-րդ անգամ դուրս գալ խաղադաշտ իտալիայի առաջնության շրջանակներում: Իր երկարատև կարիերայի ընթացքում փորձառու կենտրոնական պաշտպանը դարձել է քսաներկու գոլի հեղինակ: 
                                                                                                  Intermilano.ru
Դիտումներ: 882 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 1.0/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 Hako   (20.10.2012 16:40) [Материал]
ha jishta shat karevor xaxa, u mer hamar lav klini milan@ kri Juven el Nichia xaxa Napolii het... chnayac shat djvar klini milani hamar, himnakan sastavic 3 karevor xaxacoxner vnasvacq unen u chen xaxalu

4 tiko11   (20.10.2012 16:08) [Материал]
ptii krenq v Straman giti te vonc piti et anenq u juven napoin lazion u milan@ miavorner kkrocnen aysinqn es tur@ shat karevora

3 VIERI32   (20.10.2012 15:59) [Материал]
shat karevor xaxa u anpayman petqa haxtenq,vorovhetev juven u napolin esor irar het en xaxalu miavorner kkorcnen u vor krenq arach ketanq,lav klni nichia prcni juvei xax@

2 ashxen91   (20.10.2012 15:36) [Материал]
Forzaaaaaaa Inteeerrrrrrr!!!!! 106 106 106
iroq voqevoricha!!!

1 Hako   (20.10.2012 15:02) [Материал]
u ay senc voqevorvac petqa saxin hndzenq,,, mimiayn haxtanaki enq spasum 130 98

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz