Անտոնիո Կասսանոյի բուժզննումը պայմանագրի ստորագրման վերջնական և կարևոր քայլերից մեկն էր:
Բուժզննումը անցկացվել է Պավիայի հիվանդանոցում, այն սկսվել է Երևանի ժամանակով 20:30-ին:
Sky-ի տվյալներով բուժզննումը բարեհաջող է ավարտվել: Կասսանոն հիվանդանոցից դուրս է եկել առանց որևէ մեկնաբանություն տալու, իսկ բժիշկ Ֆրանչեսկո Բենացցոն հաստատել է.
՛՛Կասսանոն լավ առողջական վիճակում է, նա սրտի հետ ոչ մի խնդիր չունի, ինչպիսին Միլանում էր ունեցել՛՛: