Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 16 » Անտոնիո Կասսանոն` Կոնտեի, Սնեյդերի և Իբրայի գոլի մասին
01:59
Անտոնիո Կասսանոն` Կոնտեի, Սնեյդերի և Իբրայի գոլի մասին

Այսօր Անտոնիո Կասսանոն իր ոճով հարցազրույց է տվել իտալական Sport Mediaset-ին` խոսելով Անտոնիո Կոնտեի խոսքերի մասին, Ուեսլի Սնեյդերի վերադարձի, Բալոտելլիի Ինտեր վերադառնալու, Պրանդելլիի, ինչպես նաև Իբրահիմովիչի ֆանտաստիկ գոլի մասին. մի խոսքով հերթական շոուն ՖանտԱնտոնիոյի կատարմամբ:

Ի՞նչ նկատի ունեիք, երբ Յուվեի խաղացողներին անվանում էիք զիվորներ: Կարո՞ղ եք հստակեցնել.

''Ես պարզապես ցանկանում էի ասել, որ նրանք չափից շատ պրոֆեսիանալներ են: Ես մտադրույթուն չեմ ունեցել վիրավորելու, բայց եթե նրանք այդպես են ընդունում... ամեն'':

Ի՞նչ կասեք այն մասին, որ Անտոնիո Կոնտեն ձեզ անվանել է շատախոս (quaquaraquà).

''Կոնտեն ասել է, որ ես շատախո՞ս եմ: Բայց ես չէ, որ որակազրկվել եմ պայմանավորված խաղերը թաքցնելու համար: Իմ կարիերայի ընթացքում ես շատ սխալներ եմ գործել, շատ կասսանատներ եմ արել, որոնց համար պատժվել եմ: Բայց եթե Կոնտեն պետք է ինձ բարոյականություն սովորեցնի, ապա սա իրոք աշխարհի վերջն է'':

Բոնուչին նույնպես Twitter-ում գրել էր ''պրոֆեսիոնոլներ ենք, ոչ թե զինվորներ'', նրան ի՞նչ կասեք.

''Ես գիտեմ Լեոյին, նա լավ տղա է: Շատ է կապված հավաքականի հետ: Նա ճիշտ է ասել, ինձ հետ միշտ դժվար է աշխատել: Ես չեմ վիրավորվում: Ընդունեք այդ կատակը, դա մնում է ֆուտբոլում'':

Սնեյդերը պատրաստվում է վերադառնալ խաղադաշտ.

''Ինձ համար Ուեսն այն խաղացողն է, ով կարող է եղանակ փոխել: Ես ցանկանում եմ, որ նա ամբողջ կարիերան անցկացնի այս թիմում: Տակտիկապես Ստրամաչչիոնիի համար խնդիր կլինի: Բայց ես ցանկանում եմ խաղալ Ուեսլիի հետ նույն թիմում'':

Դուք և Սնեյդերը նույն շենքում եք բնակվում: Հաճա՞խ եք տեսնվում.

''Ես միշտ տեսնում եմ նրան, առավոտից մինչ երեկո: Շարունակական սթրես է (ծիծաղում է)'':

Պրանդելին ձեզ հետ խոսե՞լ է.

''Ոչ, երևի այն պատճառով, որ ես փոխել եմ համարս: Ամեն դեպքում ես երկրպագում եմ Իտալիայի հավաքականին և երազում եմ նրա կազմում հանդես գալ Աշխարհի առաջնությունում, ինչը երբեք չեմ արել'':

Բալոտելլիի Ինտեր հնարավոր վերադարձի մասին.

''Ներաձուրրիի կազմում շատ ուժեղ խաղացողներ կան: Խոսեք նրանց մասին'':

Յուվեն ֆավորի՞տ է.

''Այո, նրանք ֆավորիտ են, քանի որ անցած տարի հաղթել են առաջնությունը, բայց նրանցից հետո մենք ենք'':

Ինչպե՞ս կմեկնաբանեք Իբրայի գոլը.

''Հիանալի և ֆանտաստիկ գոլ եր: Միայն խենթը կարող էր նման գոլեր խփել: Այո, ես նրան շնորհավորական հաղորդագրություն ուղղարկել եմ, բայց նա դեռ չի պատասխանել: Կարծում եմ, երեկվա գոլից հետո նա դեռ արբած է'':

fcinternews.it



Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1082 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 Hako   (16.11.2012 22:34) [Материал]
axr inqn el lav giti e amen ira baric kaxvelu en sax,,, bayc meka xosuma :D:D verjna

4 Adriano   (16.11.2012 15:22) [Материал]
esi lriv demqa,vor ira asacner@ kardum em trams helnuma v laugh

3 mihran   (16.11.2012 09:56) [Материал]
Cassano shat lavna

2 ashxen91   (16.11.2012 02:45) [Материал]
laugh laugh Cassanon chi toxni vor Italiayum jurnalistnery parap mnan, hima um inch harcnen, aselu en inch kaseq cassanoi asaci masin laugh laugh

1 tiko11   (16.11.2012 02:16) [Материал]
ara demqa es Cassanon )))asuma erekva golic heto xmaca laugh laugh isk Contei vrov lav port@ texna drel

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz