Գլխավոր էջ » 2012 Մայիս 27 » Ատլետիկո Մինեյրոն հրաժարվել է Ֆորլանից
22:35 Ատլետիկո Մինեյրոն հրաժարվել է Ֆորլանից | Դիեգո Ֆորլանը չի դառնա Ատլետիկո Մինեյրոյի խաղացող ամառվա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բրազիլական ակումբը լրջորեն հետաքրքրվում էր ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն ուրուգվայցու ֆինանսական պահանջարկները դարձրեց այս գործարքը անհնարին: "Հնարավորությունը համաձարյնության գալ Դիեգո Ֆորլանի հետ անհնարին եղավ" - ասում է Ատլետիկո Մինեյրոյի նախագահ` Ալեքսանդր Կալիլը: "Նա Ինտերում վաստակում է 10մլն եվրո երկու տարվա ընթացքում և մենք չկարողացանք ապահովվել նրան այդ գումարը" "Մենք որոշում կայացրեցինք համոզել ֆուտբոլիստին տեղափոխվել մեր ակումբ, բայց չկարողացանք փոխզիջման գնալ: Մեր երկրպագուները ամեն գնով ցանկանում էին Դիեգոյին տեսնել մեր ակումբի մարզաշապիկով, բայց ցավոք սրտի, մենք չենք կարող ոչինչ անել, որը գերազանցում է մեր ֆինանսական պայմանները" Ըստ բրազիլական ԶԼՄ-ների, Ատլետիկո Մինեյրոն առաջարկել է Ֆորլանին երեք տարվա պայմանագիր, որի համաձայն ամեն մրցաշրջանում ֆուտբոլիստը կվաստակեր 2մլն եվրո: intermilano.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |
|