Բարսելոնան համաձայն է վարձավճարով բաց թողնել Աֆելային
Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ "Բարսելոնան" որոշել է բաց թողնել Իբահիմ Աֆելային մեկ տարվա վարձավճարով: Ավելի վաղ հոլանդացի կիսապաշտպանով հետաքրքրվում էին միլանյան "Ինտերը", լոնդոնյան "Արսենալը" և ֆրանսիական "Լիլը", բայց կատալոնցիները չցանկացան բաժանվել ֆուտբոլիստից: Այժմ ֆուտբոլիստի գործակալ` Ռոբ Յանսենը հայտարարել է, որ կատալոնցիները եկել են այն եզրակացության որ, ավելի լավ է խաղային փորձ տան Աֆելային, որն նա չի ստանում "Բարսելոնի" կազմում:
"Այո դա ճիշտ է: Ինտերը հնարավորություն ունի վարձել խաղացողին մեկ տարով: Վերջին ժամանակներում Ինտերը դեմ չէր գնալ այդ քայլին և վարձել հոլանդացուն մեկ տարով, բայց այս պահին հետաքրքրությունը նվազել է իմ հաճախորդի նկատմամբ" - ասել է գործակալը: