Բելֆոդիլ ''Ամեն ինչ կանենք Չելսիին հաղթելու համար''
Իսհակ Բելֆոդիլը ԱՄՆ իր առաջին ուղևորության մասին իր մտքերով կիսվել է Inter Channel-ի հետ.
''Սա մեծ զգացում է ինձ համար: Ես երբեք չէի եղել Ամերիկայում, և այժմ մենք հեղինակավոր մրցաշարի ենք նախապատրաստվում: Ժամանելուց հետո թեթև մարզում անցկացրեցինք, իսկ այժմ արդեն ավելի ինտենսիվ ենք մարզվում, որպեսզի նախապատրաստվենք Չելսիի դեմ խաղին: Մենք շարունակում ենք բարձրացնել տեմպը: Մենք գիտենք, որ Չելսին հիանալի թիմ է, և որ նրանք մեզանից ավելի առաջ են մարզումների հարցում, բայց մենք ամեն ինչ կտանք այս խաղին: Ինչպես է ընթանում Ռամադա՞նը: Մեկ շաբաթ է մնացել և ես արդեն ինձ լավ եմ զգում, այնուհետև ես ի վիճակի կլինեմ ավելին տալ խաղադաշտում'':