Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 5 » Բեքհեմի հաղորդագրությունը Զանետտիին և Զանետտիի ապագան Ինտերում
15:59
Բեքհեմի հաղորդագրությունը Զանետտիին և Զանետտիի ապագան Ինտերում

Խավիեր Զանետտին հարցազրույց է տվել Belgian Sports/Voetbalmagazine-ին:

"Ավարտել կարիերա՞ն: Իհարկե ո'չ: Վնասվածքից անմիջապես հետո ես հասկացա, որ դա աքիլեսյան վնասվածք է, բայց առաջին միտքը, որ եկավ գլխումս, դա եղել է` եթե ինձ վիրահատեն վաղը, ապա ես խաղադաշտ կվերադառնամ հոկտեմբերին":

Կապիտանոն շնորհակալություն է հայտնել բոլորին շուտափույթ ապաքինվելու մաղթանքների համար: Հատկապես, նա զարմացած էր Դեյվիդ Բեքհեմից ստացած հաղորդագրությունից:

"Ես հաճախ եմ նրա դեմ խաղացել, բայց մենք երբեք ընկերներ չենք եղել: Նա ինձ հաղորդագրություն ուղարկեց - "Մի անհանգստացիր, ես նույնպես այդպիսի վնասվածք եմ ստացել: Դու ավելի ուժեղ կվերադառն
աս, քան առաջ": Նաև եղել է հաղորդագրություն Ժոզե Մոուրինյոից, բայց դա անսպասելի չէր: Իրականում նա դեռ թիմի մասնիկն է կազմում: Ես կարծում եմ` վաղ թե ուշ նա կվերադառնա, բայց ամենայն հավանականության, ես այդ ժամանակ արդեն չեմ խաղա":

Ինչ վերաբերվում է Զանետտի շուրջ պտտվող ասեկոսներին, որպես Ինտերի ապագա մարզիչ.

"Դա այդպես չէ: Նաև ասում են , որ Ինտերի հանդերձարանում գլխավորում են արգենտինացիները: Ես միշտ կիսվում եմ իմ մտքերով նախագահ Մորատտիի հետ, բայց ցանկացած մեկը, ով մտածում է, որ ես կարող եմ ազդել որոշման վրա, ապա նա գերագնահատում է իմ հնարավորությունները: Ո'չ, և ևս մեկ անգամ` ո'չ: Երբ ես դադարեմ խաղալ, ես ցանկանում եմ լինել թիմի և նախագահի միջև կապող համակարգ: Իմ խնդիրներից մեկը կլինի ակումբի շահերը ներկայացնել լրատվամիջոցներին:"

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1025 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 tiko11   (05.09.2013 23:45) [Материал]
Quote
Մեջբերում (Artur): արդեն ասելա, որ խաղերի մասնակցության ռեկորդը խփելուց հետո կավարտի կարիերան


et nshanakuma 2 tari?

3 Artur   (05.09.2013 22:20) [Материал]
արդեն ասելա, որ խաղերի մասնակցության ռեկորդը խփելուց հետո կավարտի կարիերան

2 tiko11   (05.09.2013 19:57) [Материал]
indz tvuma amar kavarti karieran(((

1 ashxen91   (05.09.2013 18:04) [Материал]
hetaqrqira inchqan kxaxa Zanettin, ete vnasvacqic lav veradarna ira fizikakany indz tvuma tuyl kta vor es mrcashrjanic baci mekn el xaxa u inchqan hnaravor record ka xpi 75

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz