Բիլբաոյի "Ատլետիկի" գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի "Շալկե-04"-ի դեմ տարած հաղթանակից հետո հերքել է իտալական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, որի համաձայն հնարավոր է, որ նա գլխավորի Միլանի "Ինտերը":
- Ես չեմ կարծում, որ այդ խոսակցությունները ընդհանրապես արժե մեկնաբանել: Այդ տեղեկատվությունը անհիմն է,- հայտարարել է 56-ամյա արգենտինացի մասնագետը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ "Ինտերի" ժամանակավոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեա Ստրամաչիոնին:
ha lav e inch bielsa tox stramachioniin tox ein miqich ashxater et mard@ angir giti mer jahelneri hnaravorutyunner@ ete chstacver mot@ nor tox berein bielsain