Գլխավոր էջ » 2013 Հոկտեմբեր 21 » Բրանկա. Հանդանովիչն արժանի չէր հեռացման
21:45 Բրանկա. Հանդանովիչն արժանի չէր հեռացման |
Տորինոյի դեմ խաղից հետո Մարկո Բրանկան քննադատել է հանդիպման մրցավար Դանիելե Դովերիին: «Մացցարին չեկավ, քանի որ նրան դուր չեկան մրցավարի մի քանի որոշումներ, և մենք կիսում ենք նրա դիրքորոշումը: Առաջին հերթին դա կարմիր քարտն է, սակայն եղան նաև այլ որոշումներ, որոնք զայրացնում էին մեզ խաղի ընթացքում: Օրինակ` կար ակնհայտ կանոնների խախտում Բելֆոդիլի նկատմամբ տուգանայինի մատույցներում: Սա մեծ խաղ էր և արժանի էր լավագույն մրցավարին»: 11 մետրանո՞ց.«Յուրաքանչյուր մրցավար յուրովի է մեկնաբանում այդպիսի իրավիճակները, ավելի վաղ այդպիսի խախտումները չէին պատժվում կարմիր քարտով: Կարծում եմ` 11 մ-ն արդարացի էր, սակայն դա հեռացում չէր: Հանդանովիչը փորձում էր հասնել գնդակին: Բացի այդ, Կամբիասոն դեղին քարտ ստացավ Չերչիի նկատմամբ գոյություն չունեցող խախտման համար, այլ խախտումներ ևս, հատկապես խաղի ավարտին»: «Մեր նպատակն է նորից դառնալ մրցունակ, և սեպտեմբերին ունեցած մեկնարկը մեզ վստահություն հաղորդեց, որ մենք կարող ենք հասնել այդ նատակին: Մենք գոհ ենք մեր աշխատանքից, և մարզիչը և խաղացողները: Դա ստիպում է մեզ նաև զայրանալ, քանի որ չստացանք մի քանի միավոր, որին արժանի էինք»:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|