Պորտուգալական O Jogo թերթը հաստատում է, որ Ինտերի սպորտային տնօրեն Մարկո Բրանկայի առաջնային տրանսֆերային նպատակը Լիսաբոնի Սպորտինգիպաշտպան Մարկոս Ռոխոն է, Բրանկան արդեն բանակցություններ է վարում խաղացողի հետ: Թերթը հայտնում է նաև, որ Արգենտինայի հավաքականի պաշտպանին Ինտերի ղեկավարությունը վաղուց է հետևում և շատ բարձր է գնահատում: 23-ամյա արգենտինացին հանդես է գալիս կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքերում: