Էրիկ Թոհիրը ավելի և ավելի մոտ է Ինտերի բաժնետոմսերի մի մասը ձեռք բերելուն: Այսօր Corriere dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ 2013 թ. մնացած կես տարվա համար, Թոհիրը կենտրոնանալու է գովազդի, մարքեթինգի և բիզնեսի վրա: Իսկ հունվարից կենտրոնացումը լինելու է տրանսֆերային շուկային, որտեղ Թոհիրը հույս ունի վերադարձնել Ինտեր Լեոնարդոյին՝ որպես տեխնիկական տնօրեն, այնուհետև ուժեղացնել թիմի այն դիրքերը, որտեղ կա ուժեղացման կարիք:
Նաև արդեն տեղեկացրել ենք, որ Էրիկ Թոհիրի Ինտեր միանալով՝ Ինտերի բյուջեն կկրկնապատկվի, ինչպես նաև կկառուցվի Ինտերի սեփական մարզադաշտը: