Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Միլանի «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում, հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
Վերջին անգամ հանրահայտ մարզադաշտը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի եզրափակիչն ընդունել է 2001 թվականին, այն ժամանակ Մյունխենի «Բավարիան» նվաճեց գավաթը' հաղթելով «Վալենսիային»:
Ի սկզբանե պլանավորվում էր, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 2015-ին կանցկացվի Միլանում, սակայն ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը մարզադաշտին մերժել է անվտանգության նկատառումներով, քանի որ նույն տարում մարզադաշտում պետք է անցկացվի համաշխարհային Expo ցուցահանդես:
Հիշեցնենք, որ 2014 թվականի Եվրոպայի լիգայի գավաթի եզրափակիչը կկայանա «Յուվենտուսի» նորակառույց մարզադաշտում:
|
Դիտումներ: 868 |
Ավելացրեց: Hako
| - Վարկանիշ -: 5.0/10 |