Սա Ֆիլիպպո Ինձագիի առաջին միլանյան դերբին էր որպես Միլանի Allievi-ի (U17) մարզիչ: Սալվատորի Չերրոնեի գլխավորած Ինտերի U17 թիմը 1 - 0 հաշվով հաղթանակ տարած Ինձագիի գլխավորած Միլանի U17-ի նկատմամբ: 34-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոմնին: Խաղն անցավ մոտ 1500 հանդիսականների ներկայությամբ, ֆուտբոլային վարպետության և արդար խաղի մթնոլորտում, իսկ հանդիսատեսն ականատես եղավ իսկական ֆուտբոլային ներկայացման երիտասարդ տաղանդների կատարմամբ:
Սալվատորե Չերրոնեի Ինտերը շարունակում է իր անպարտելի շարքը, այն հասցնելով 9 խաղի` 8 հաղթանակ և միայն մեկ ոչ ոքի: Այս հաղթանակով Ինտերի U17-ը վերադարձավ առաջին հորիզոնական` 28 միավորով`երկրորդ հորիզոնականում գտնվող Կիևոին գերազանցելով 1 միավորով: