"Յուվենտուսի" կիսապաշտպան Մարիո Կրասիչը կարող է կարիերան շարունակել միլանյան "Ինտերում", հավատացնում է TMW:
"Յուվենտուսի" գլխավոր մարզիչ` Անտոնիո Կոնտեն հասկացնել է տվել, որ այլևս հույսեր չի կապում սերբի հետ: Հավանականությունը, որ Կրասիչը կլքի ակումբը, շատ մեծ է:
Թուրինյան ակումբը, որպեսզի բեռնաթափի իր աշխատավարձային կարողությունը, կարող է Կրասիչին անվճար տալ Ինտերին: "Յուվենտուսում" Կրասիչը ստանում էր 2մլն եվրո տարեկան: