Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 5 » Ձանետի. Ինտերն ուժեղ բնավորություն ցույց տվեց
18:35
Ձանետի. Ինտերն ուժեղ բնավորություն ցույց տվեց

 «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետին գովաբանել է իր թիմին Ա սերիայի շրջանակներում «Կատանիայի» հետ ոչ ոքիից հետո (2:2):
 
«Ներաձուրիները» գնացին ընդմիջման' զիջելով 2:0 հաշվով, սակայն կարողացան մեկ միավոր կորզել վերջին 20 րոպեում Դիեգո Միլիտոյի և Դիեգո Ֆորլանի խփած գոլերի շնորհիվ:

«Հաշվի առնելով, թե ինչպես էր խաղն ընթանում' մենք ուժեղ բնավորություն ցույց տվեցինք: Դա բնավ էլ հեշտ չէր, քանի որ մեր լավ մեկնարկից հետո «Կատանիան» ուժեղ հարվածեց:

Ընդմիջմանը դարպասապահ Ժուլիո Սեզարը հանդերձարանում զրուցեց մեզ հետ, ինչի համար շնորհակալ եմ նրան: Մենք բոլորս գիտենք, որ այս իրավիճակն այնքան էլ լավ չէ, և պետք է սկսենք միավորներ վաստակել»:

Խոսելով Էստեբան Կամբիասոյի հետ կապված դրվագի մասին, ում փոխարինումը 61-րդ րոպեին մեծ ոգևորությամբ ողջունեցին երկրպագուները' Ձանետին նշել է. «Դուք պետք է մարզչին հարցնեք արդյոք ճի՞շտ էր փոխարինել մեկին, ով այդքան հաղթանակներ է տոնել:

Եթե Ռանյերին փոխարինել է նրան, ունեցել է իր պատճառները: Մենք պետք է հասկանանք նաև երկրպագուների տրամադրությունը: Դժբախտաբար մենք շատ հանդիպումներում ենք պարտվել»,-Ձանետիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Դիտումներ: 907 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 5.0/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 ashxen91   (05.03.2012 19:29) [Материал]
tesnes incha asel Julio Cesary vor tenc voqevorvel en ? 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz