Ինտերի Պրիմավերայի տրեկվարտիստան, ով անցած մրցաշրջանի կեսն անցկացրեց Բ Սերիայի Վիչենցա ակումբում, համաձայնության է եկել Պաոլո Դի Կանիոյի Սանդերլենդի հետ: Դանիել Բեսսան կարող է տեղափոխվել անգլիական ակումբ մեկ տարվա վարձավճարային հիմունքներով: Թեև 20-ամյա խաղացողը վնասվածքի պատճառով ընդամենը մի քանի հանդիպում է անցկացրել Բ Սերիայում, Դի Կանիոն, այնուամենայնիվ, ցանկանում է հնարավորինս շուտ նրան տեսնել Սանդերլենդում: Իտալացի մասնագետն իր թիմում ցանկանում է տեսնել նաև Ինտերի երկու այլ խաղացողների`Ալֆրեդ Դունկանին և 18-ամյա ձախ պաշտպան Իբրահիմ Մբայեին: